26/11/2014 11:38
ԱԳ նախարարը կմասնակցի Բազելում կայանալիք ԵԱՀԿ նախարարների խորհրդին
Շվեյցարական կողմի նախաձեռնությամբ նախօրեին հեռախոսազրույց է կայացել արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի և Շվեյցարիայի նախագահ, Շվեյցարիայի արտաքին գործերի դաշնային դեպարտամենտի ղեկավար, ԵԱՀԿ գործող նախագահ Դիդյե Բուխգալտերի միջև։
ԱԳՆ հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ հեռախոզրույցի ընթացքում քննարկվել են դեկտեմբերի 4-5-ը Բազելում կայանալիք ԵԱՀԿ նախարարների խորհրդի օրակարգին առնչվող մի շարք հարցեր։