26/11/2014 15:03
Արգամ Այվազյանը 2 նոր կարևոր աշխատություն է հրապարակել
Հայագետ-նախիջևանագետ, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Արգամ Այվազյանն այս տարվա ընթացքում 2 գիրք է հրապարակել, որոնք թեև փոքրածավալ են, բայց կարևոր: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Ա. Այվազյանը:
Նրա խոսքով՝ իր աշխատանքներից «Քյոթահիահայ հախճապակեգործության մի կարևոր հավաքածուն» նվիրված է Կոմիտասին:
Աշխատության մեջ ներկայացված է Քյոթահիայի հախճապակեգործության արվեստը, Գալֆայանների մասնավոր հավաքածուում գտնվող նյութերը, ինչպես նաև՝ 120 գունավոր լուսանկար:
Մյուս աշխատանքը՝ «Աժդանակ կամ վիշապասար» Նախիջևանում գտնվող Վիշապասարին նվիրված գրական էսսե է: Այս լեռան վրա է հայտնաբերվել Անդրակովկասում ամենահին ուրարտական սեպագիրը, որը թվագրվում է Ք.Ա. 820-ական թվականներով:
Աշխատությունները լույս են տեսել 150-ական օրինակով: