26/11/2014 14:04
Գագիկ Ոսկանյանը նշանակվել է ՀՀ վերահսկիչ պալատի խորհրդի անդամ
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել ՀՀ վերահսկիչ պալատի խորհրդի անդամ նշանակելու մասին.
«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 5-րդ կետով և հիմք ընդունելով «Վերահսկիչ պալատի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասը` ո ր ո շ ու մ ե մ.
Գագիկ Ոսկանյանին նշանակել Հայաստանի Հանրապետության վերահսկիչ պալատի խորհրդի անդամ` վեց տարի պաշտոնավարման ժամկետով»,-ասված է հրամանագրում: