26/11/2014 09:33
Գյումրիում շատ ընտանիքներ պատրաստ չեն ձմռան. «Առավոտ»
Գյումրու տնակային ավանների բնակիչները այս տարվա վառելիքի կուտակման առումով ավելի վատ են պատրաստվել ձմռան, գազ չկա, վառելիքն էլ քչություն է անում: Մարդիկ ճարահատյալ վառելիք են փնտրում աղբանոցում:
«Շիրակ կենտրոն» ՀԿ նախագահ Վահան Թումասյանը «Առավոտի» հետ զրույցում նշել է, որ սա պարզ ապացույցն է այն բանի, որ շատերն օրեցօր համալրում են չքավոր խավի շարքերը, իսկ ծայրահեղ աղքատությունը Գյումրիում արդեն կազմում է մոտ 40 տոկոս: