26/11/2014 19:44
Լալա Ղազարյանն ազատվել է Սոցապ նախարարության ընտանիքի, կանանց և երեխաների հիմնահարցերի վարչության պետի պաշտոնից
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի ընտանիքի, կանանց և երեխաների հիմնահարցերի վարչության պետի թափուր պաշտոնում ժամկետային աշխատանքային պայմանագրով նշանակվել է Գեղանուշ Գյունաշյանը: Այս մասին տեղեկանում ենք նախարարության պաշտոնական կայքից:
Գեղանուշ Գյունաշյանը ծնվել է 1962 թվականի մարտի 15-ին, 1985թ. ավարտել է Խ. Աբովյանի անվան Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանակիր հայկական պետական մանկավարժական ինստիտուտը, 2006 թվականից աշխատել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Գյումրի քաղաքի երեխաների սոցիալական հոգածության կենտրոն»ՊՈԱԿ-ի տնօրեն, 2014 թվականի ապրիլի 10-ից «Երևանի երեխաների խնամքի և պաշտպանության N 2 գիշերօթիկ հաստատություն» ՊՈԱԿ տնօրեն:
Հիշեցնենք, որ Լալա Ղազարյանը Բյուրեղավանի գիշերօթիկ դպրոցի աղմկահարույց պատմությունից հետո խիստ նկատողություն էր ստացել: