26/11/2014 09:51
ՀՅԴ-ն Սահմանադրական փոփոխությունների առաջարկությունների փաթեթ կհրապարակի
Սահմանադրական փոփոխությունների մասին խոսակցությունները դադարեցին այն պահին, երբ Սերժ Սարգսյանը հայտարարեց հայեցակարգի վերաբերյալ իր դիրքորոշումը մինչ 2015 փետրվար-մարտ հետաձգելու մասին: Հիշատակվեց, որ քաղաքական բաղադրիչ պարունակով հիմնահարցերի հետ կապված լրացուցիչ քաղաքական քննարկումներ են կազմակերպվելու: Սակայն այդ խոսակցություններից անցել է մեկ ամսից ավել, իսկ քննարկումների մասին խոսք անգամ չկա:
ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանը «Հրապարակին» ասել է, որ առաջիկայում կհրապարակեն իրենց առաջարկների փաթեթը, որից հետո լայն քննարկումներ կծավալվեն այլ քաղաքական ուժերի հետ: