26/11/2014 19:00
Հայաստանում է ՌԴ ԶՈւ փորձագետների խումբը
Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության երկկողմ համագործակցության ընթացիկ տարվա պլանի համաձայն, նոյեմբերի 26-ից 28-ը ՀՀ զինված ուժերի թիկունքի վարչությունում և թիկունքային ապահովման ստորաբաժանումներում համատեղ աշխատանքն է սկսել ՌԴ զինված ուժերի նյութատեխնիկական ապահովման շտաբից ժամանած փորձագետների խումբը: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ հասարակայնության հետ կապերի բաժնից:
Երկկողմ հանդիպումներին մասնակցում է նաև Հայաստանում Ռուսաստանի դեսպանության ռազմական կցորդի գրասենյակը: