26/11/2014 12:35
Հանգանակություն՝ զոհված օդաչուների ընտանիքներին օգնելու նպատակով
Facebook-ի մի քանի օգտատեր հանգանակություն են նախաձեռնել զոհված օդաչուների ընտանիքներին աջակցելու համար:
«Հարգելի՛ հայրենակիցներ, մենք հավատում ենք, որ երեկ, այսօր և վաղը Հայոց Բանակում ծառայող յուրաքանչյուր զինվոր ազգի և պետության զինվորն է: Հավատում ենք, որ յուրաքանչյուրիս պարտքն է սատար կանգնելու մեր անվտանգությունն ապահովող զինվորներին և նրանց ընտանիքներին:
Այս հաստատ համոզմունքով էլ մի խումբ երիտասարդներ որոշել են հանգանակություն կազմակերպել նոյեմբերի 12-ին խոցված ուղղաթիռի օդաչուների` Սերգեյ Սահակյանի, Սարգիս Նազարյանի և Ազատ Սահակյանի ընտանիքի անդամների համար:
Հեռու ենք այն մտքից, թե որևէ բան կարող է ամոքել վերջիններիս վիշտը, բայց և վստահ ենք, որ ծանոթ ու անծանոթ մարդկանց, սրտացավ քաղաքացիների ուշադրությունը և հոգատարությունն օգնում են դիմակայել կորստյան անհուն ցավին:
Եվ, ինչու ոչ, վստահ ենք, որ բոլորն իրավունք ունեն մասնակիցը դառնալու այդ կարևոր գործին:
Հարգելի՛ հայրենակիցներ, հանգանակություն կարող եք կատարել
- ստորև բերված բանկային և առցանց վճարային միջոցներով
- առձեռն (կապ հաստատել Արմենի՝ 093-34-29-29, Էդգարի՝ 093-39-20-39, Էրիկի հետ՝ 077-09-06-05)
- մասնակցելով մոտ օրերս նշանակվելիք հանրային հանգանակությանը, որի անցկացման վայրի և ժամի մասին կանխավ տեղյակ կպահենք:
1. Հայկական դրամով - For AMD-payments
Հաշվի համար՝ 163009554623
Ստացող՝ Էլբակեան Էդգար Արմենի
Ստացող բանկ՝ – AEB – ARMECONOMBANK
2. ԱՄՆ դոլարով - For USD-payments
Account Holder - Edgar Elbakyan
Account number - 220004300780001
Bank name - ACBA-CREDIT AGRICOLE BANK
SWIFT Code - AGCAAM22
Country - Armenia
Correspondent Bank - Deutsche Bank Trust Company America; SWIFT: BKTRUS33
Correspondent account n. - 04422200
3. PayPal վճարային համակարգով
[email protected] (Զորիկ Գալստյան)
4 ArCa վճարային համակարգով
9051210205179470 (Արմեն Արմոս Մարտիրոսյան)
Որպես վճարման միջոց նշե՛ք «Հանգանակություն»/"Donation" բառը:
Բոլոր հարցերի դեպքում կարող եք դիմել կազմակերպիչներին կամ մանրամասներին ծանոթանալ հանգանակության վերաբերյալ Facebook-ի էջում»,- ասված է հանգանակությունը նախաձեռնողների հայտարարության մեջ: