26/11/2014 12:54
Հանրապետությունում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ
Հանրապետության տարածքում նոյեմբերի 27-29-ին շրջանների մեծ մասում, 26-ին և 30-ին առավելապես արևելյան շրջաններում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ և մառախուղ, Լոռիում, Տավուշում, Սյունիքում, Արցախում և լեռնային գոտիներում ձյան տեսքով:
Քամին` հյուսիս-արևելյան 2-7 մ/վրկ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի: Երևանում նոյեմբերի 27-29-ին ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ:
Նոյեմբերի 26-ին և 30-ին սպասվում է փոփոխական ամպամածություն, էական տեղումներ չեն սպասվում: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայությունից: