26/11/2014 13:07
Ձերբակալվել է Ադրբեջանի պաշտպանության նախկին փոխնախարարը
Առանձնապես ծանր հանցագործություններով զբաղվող քննչական վարչությունը ձերբակալել է Ադրբեջանի պաշտպանության նախկին փոխնախարար Մեհման Սալիմովին:
Contact.az-ի փոխանցմամբ, Սալիմովին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 179.3.2 հոդվածի՝խոշոր չափերի շորթում և 308.2՝ պաշտոնական դիրքի չարաշահումների հատկանիշներով:
Ձերբակալման մասին տեղեկատվությունը հաստատել է նաև գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը:
Սալիմովը 1995-1999թթ.-ին զբաղեցրել է պաշտպանության նախարարի քաղաքական և հասարակական հարցերով տեղակալի պաշտոնը:
Նշվում է, որ վերջին տարիներին նա զբաղվում էր ձեռնարկատիրական գործունեությամբ: