26/11/2014 14:41
Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներն անխուսափելի են. Անգելա Մերկել
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը անխուսափելի է համարել Ռուսաստանի դեմ նոր տնտեսական պատժամիջոցները: Պատճառը ռուսական քաղաքականության վերաբերմունքն է Ուկրաինայի հանդեպ: Այս մասին հաղորդում է Deutsche Welle-ն:
«Մենք շարունակաբար աշխատում ենք ճգնաժամի դիվանագիտական կարգավորման ուղղությամբ, ցավոք, այդ ընթացքում Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը շարունակում է խախտվել», - ասել է Մերկելը: