26/11/2014 12:21
Ն. Փաշինյան. Սերժ Սարգսյանին պաշտոնանկ անելու մասին նախագծի տեքստը պատրաստ է
«ՀՀ նախագահի պաշտոնը զբաղեցնող Սերժ Սարգսյանին պաշտոնանկ անելու մասին» ԱԺ որոշման նախագծի տեքստը գործնականում պատրաստ է: Facebook-ի իր էջում նման գրառում է կատարել ԱԺ ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:
«Սրբագրման և խմբագրման աշխատանքներից հետո՝ ուրբաթ օրը այն կներկայացնեմ հանրությանը»,- գրել է նա:
Հիշեցնենք, ոչ օրեր առաջ Ն. Փաշինյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հայտնել էր, որ Սերժ Սարգսյանի պաշտոնանկության մասին որոշման նախագիծ է պատրաստում, որից հետո դիմելու է ԱԺ ոչ իշխանական ուժերին` անհրաժեշտ 44 ստորագրությունները հավաքելու և հարցը արտահերթ կարգով քննարկելու համար: