26/11/2014 20:38
ՀՀ ՊՆ պատվիրակությունը մասնակցում է ՀԱՊԿ-ի հանդիպմանը
Հայաստանի պաշտպանության նախարարության պատվիրակությունը, նոյեմբերի 26-28-ին, մասնակցում է ՀԱՊԿ-ի շրջանակներում կազմակերպված հանդիպմանը: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունից:
Պատվիրակությունը ղեկավարում է Հայաստանի Զինված ուժերի գլխավոր շտաբի օպերատիվ վարչության պետի առաջին տեղակալը:
Հայկական պատվիրակությունը կմասնակցի ՀԱՊԿ-ի միացյալ շտաբում անցկացվող ՀԱՊԿ-ի օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի զինվորական ստորաբաժանումների օպերատիվ բացազատման պլանի փաստաթղթերի մշակման քննարկումներին: