27/11/2014 20:43
«Facebook»-ը անձնական տվյալներն առանց թույլատվության կփոխանցի երրորդ անձանց
«Facebook» սոցիալական կայքը 2015 թ. հունվարի 1-ից իր օգտատերերի անձնական տվյալների օգտագործման նոր քաղաքականության շնորհիվ դրանք կկարողան փոխանցել երրորդ անձանց՝ առանց տվյալների տիրոջ թույլատվության: Այս մասին հայտնում է «Lenta.ru»-ն:
Այդ քաղաքականությունը կտարարծվի բոլոր նրանց վրա, ովքեր հունվարի 1-իվ կշարունակեն օգտվել ծառայությունից:
«Facebook»-ը տվյալները կփոխանցի նաև այն ընկերություններին, որոնց ծառայությունը կարող են ձեռք բերել օգտատերերը, և պետական մարմիններին, եթե դա օրինական հարցում է համարվում:
Սոցցանցը երրորդ անձանց կփոխանցի նաև այն տվյալները, որոնք նշվել են գրանցման ժամանակ և օգտատերերը ստանում կամ փոխանցում են հաղորդագրությունների միջոցով, ինչպես նաև նրա գտնվելու վայրի մաիսն տեղեկություն, անձնական էջի հետ կապված սմարթֆոնների և պլաշետների կոնատակտային տվյալներն ու հասցեները: