27/11/2014 16:25
Ալեքսանդր Ամարյան. Աղանդավորական կառույցներն ակտիվորեն օգտագործում են ցանցային մարկետինգը
Աղանդավորական կառույցներն ակտիվորեն օգտագործում են ցանցային մարկետինգը, այդ թվում նաև «QNET» ընկերությանը: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Քայքայիչ պաշտամունքներից տուժածների օգնության ու վերականգնողական կենտրոն» ՀԿ-ի նախագահ Ալեքսանդր Ամարյանը:
Նրա խոսքով՝ աղանդավորական կառույցների ու ցանցային մարկետինգի աշխատաոճը նույնն է, պարզապես ի տարբերություն ցանցային մարկետինգի, որտեղ ազատության ինչ-որ սահմաններ կան, կրոնական կառույցներում դու պետք է անես այն, ինչ կուզես:
Ասուլիսին ներկա էր նաև Հայ ավերատարական եկեղեցու կարգալույծ արված հովիվ Արմեն վերապատվելի Միքայելյանը, ով ասաց, որ «QNET» ընկերությունը տոկոսների տակ է դրել թե´ ավետարանական եկեղեցու մի շարք հետևորդներին, թե´ մի շարք այլ մարդկանց՝ չնայած ընկերությունը իրավունք չունի կրոնական դաշտն օգտագործել բիզնես նպատակների համար:
Ասուլիսի մյուս բանախոս, «QNET» ընկերության անհատ խորհրդատու Ավետիս Վարոսյանն էլ իր հերթին ասաց, որ իրենք չեն ստուգում, թե իրենց ընկերության մեջ ով ինչ կրոնական պատկանելություն ունի: Նա ասաց, որ եթե որևէ մեկը բողոք ունի ընկերությունից, ապա պետք է գրավոր բոողք ներկայացնի և եթե պարզվի, որ ընկերության ներկայացուցիչներից ոմանք խախտել են էթիկայի և աշխատանքի նորմեր, կպատժվեն: