27/11/2014 15:33
Աճուրդի կհանվեն Մոնրոյի անձնական իրերը
Դեկտեմբերի 6-ին Լոս Անջելեսում աճուրդի կհանվեն լեգենդար հոլիվուդյան աստղ Մերիլին Մոնրոյի անձնական իրերը: «Կուլտուրա» հեռուստաալիքի փոխանցմամբ՝ աճուրդով կվաճառվեն դերասանուհու շուրջ 300 անձնական իրեր` նամակներ, հագուստ, ու զարդեր, որոնց թվում ՝ նրա թանկարժեք վերարկուն:
Վաճառքի կհանվի նաև մի սև զգեստ, որը դերասանուհին ձեռք էր բերել Dior նորաձևության տնից: Զգեստի հետ կվաճառվի նաև Մոնրոյի կրծքկալը:
Աճուրդի հանված նամակներն ուղղված են իր խաղընկեր Քլարք Գեյբլին, ինչպես նաև հանրահայտ բեյսբոլիստ Ջո Դի Մաջոյին և գրող Արթուր Միլերին:
Ակնկալվում է, որ ամբողջ հավաքածուն կվաճառվի 1 մլն ԱՄՆ դոլարով: