27/11/2014 15:45
Ասանժ. «Google» ընկերությունը Պետդեպարտամենտի համար է աշխատում
«Google» ընկերությունը Պետդեպարտամենտի համար է աշխատում: Նման հայտարարություն է արել «WikiLeaks»-ի հիմնադիր Ջուլիան Ասանժն իր գրքում, որը լույս կտեսնի դեկտեմբերի 1-ին:
Նա ասել է, որ նման եզրահանգման է եկել այն բանից հետո, երբ հանդիպել է «Google»-ի նախագահ Էրիկ Շմիդտի և տնօրենների խորհրդի անդամ Ջարեդ Քոենի հետ 2011թ. հունիսին:
Հանդիպմանը ներկա է եղել նաև ոմն Լիզա Շիլդս և Սքոթ Մալքոմսոնը, ովքեր հետագայում պարզվել է, որ Վաշինգտոնի դիվանագիտական էմիսարներն են:
Ջ. Ասանժի խոսքով՝ «Google»-ը ՀԴԲ-ին և ԿՀՎ-ին գրեթե անսահմանափակ մուտքի հնարավորություն է ընձեռում իր օգտվողների նամակագրությանը՝ առանց դատարանի թույլատվության:
Մադրիդում դեկտեմբերի 3-ին կկայանա «Թե ինչպես Google-ը գտավ WikiLeaks-ը» իսպաներեն գրքի շնորհանդեսը: