27/11/2014 18:34
Ասիական զարգացման բանկը Հայաստանին է տրամադրելու 49 մլն ԱՄՆ դոլար վարկ
Կառավարությունը հավանություն է տվել Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև ստորագրված «Ենթակառուցվածքների կայունության աջակցության ծրագիր» վարկային համաձայնագրին:
Տրամադրվելիք 49 մլն ԱՄՆ դոլարին համարժեք հատուկ փոխառության իրավունքի կիրառմամբ կբարելավվեն ոլորտային կառավարման համակարգերը և կարգավորման շրջանակները, կուժեղացվեն մշտադիտարկման համակարգերը և այլն: Վարկի մարման ժամկետը 25 տարի է, որից արտոնյալը՝ 5 տարի: