27/11/2014 14:52
Ա. Արզումանյանը պատրաստ է պաշտպանել Փաշինյանի նախաձեռնությունը
Չնայած առաջարկը դեռ չեմ ստացել, բայց գաղափարն ընդունում եմ և պատրաստ եմ այն պաշտպանել: Լրագրողների հետ հանդիպման ընթացքում, անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությանը, որով նա ԱԺ օրակարգ է փորձելու մտցնել Սերժ Սարգսյանի պաշտոնանկության հարցը, ասաց ՀՀ նախկին արտգործնախարար, ԱԺ պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը:
Ա. Արզումանյանն իշխանափոխության կողմնակից է, և գտնում է, որ այս գործընթացը հստակություն կմտցնի քաղաքական դաշտում:
Ըստ Արզումանյանի, Փաշինյանը դրանով փորձում է ցույց տալ, որ իշխանափոխությունից խոսողները չեն առաջարկում արտահերթ ընտրությունների որևէ ճանապարհ ու այս նախաձեռնությամբ Փաշինյանը թեժ աշունը մտցնում է քաղաքական դաշտ: