27/11/2014 11:09
Բեյլ. Իմ ոչ իդեալական մարզավիճակի մասին ինձ չպետք է հարցնեք
Մադրիդի«Ռեալի» կիսապաշտպան Գարեթ Բեյլին դուր չի եկել լրատվամիջոցների ներկայացուցիչների հարցը նրա մարզավիճակի մասին։ Բեյլին այդ մասին հարցրել են Չեմպիոնների լիգայի խմբային փուլի՝ «Բազելի» նկատմամբ տոնած 1։0 հաշվով հաղթանակից հետո։ Այդ խաղում ուելսցի ֆուտբոլիստը դաշտ էր դուրս եկել մեկնարկային կազմում։
Բեյլին հարցրել են, թե ինչո՞ւ նա չի ցուցադրում իր լավագույն խաղն ու գոլեր չի խփում, ինչին նա հակիրճու կտրուկ պատասխանել է.
«Այդ հարցն ինձ չպետք է ուղղվի»:
Հիշեցնենք, որ «Բազելի» դեմ հաղթանակն «Արքայական ակումբի» համար անընդմեջ 15-րդն էր պաշտոնական հանդիպումներում, ինչն ակումբային ռեկորդի կրկնություն է։ Նախկինում այդ արդյունքին հասել են «Ռեալի» նախկին մարզիչներ Միգել Մունյոսն ու Ժոզե Մոուրինյուն։