27/11/2014 18:20
Դեկու. Մեսսին կհեռանա «Բարսելոնայից»
«Բարսելոնայի» նախկին կիսապաշտպան Դեկուն խոսել է կատալոնական ակումբի առաջատար Լիոնել Մեսսիի՝ թիմից հեռանալու հավանականության մասին։
«Գիտեմ՝ մի օր Մեսսին կհեռանա «Բարսելոնայից»։ Դրան կսպասեն։ Ամեն ինչ մի օր ավարտվում է... Մեծ ֆուտբոլիստները գալիս են ու ամեն դեպքում հեռանում։ Իհարկե, դժվար է Մեսսիին այլ թիմում պատկերացնել, բայց դա մի օր տեղի է ունենալու։ Դա կարող է լինել մի տարվա ընթացքում կամ հինգ տարի անց, դա շատ գործոններից է կախված»,- ասել է Դեկուն։