27/11/2014 20:55
Հովհ. Սահակյան. ԵՏՄ-ի անդամակցությունը շատ կարևոր է թե՛ պետության, թե՛ ժողովրդի համար
Քիչ առաջ Ազգային ժողովում ավարտվել է ՀՀԿ խմբակցության նիստը` նվիրված ԵՏՄ պայմանագրի քննարկմանը, որին մասնակցել է նաև ՀՀ ֆինանսների փոխնախարար Սուրեն Կարայանը:
Aysor.am-ի հետ զրույցում ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ-ական Հովհաննես Սահակյանն ասաց, որ հանդիպումը կրում էր աշխատանքային քննարկման բնույթ:
«ԱԺ մշտական երեք հանձնաժողովներ պայմանագիրը քննարկելու են իրենց նիստերում, և հաշվի առնելով հարցի կարևորությունը, նոր իրավիճակը և այն, որ ԵԱՏՄ-ի անդամակցությունը շատ կարևոր է թե՛ պետության, թե՛ ժողովրդի համար, ՀՀԿ-ն աշխատանքային քննարկում անցկացրեց»,- ասաց Հ. Սահակյանը:
Վերջինիս գլխավորած հանձնաժողովը պայմանագիրը կքննարկի վաղվա նիստում` պայմանագրի ազդեցությունը իրավական դաշտի և այլ փոփոխությունների մասով:
Այլ մանրամասներ փակ նիստից Հ. Սահակյանը այլևս չներկայացրեց: