27/11/2014 09:25
Խոսրով Հարությունյանի եղբայրը առանց բնակիչների թույլտվության շե՞նք է կառուցում
«Հրապարակում» կարդում ենք. «Ամիրյան 18/3 հասցեում բացահայտ ապօրինություն է տեղի ունենում: Բարձրահարկ այս շենքի բնակիչները արդեն մի քանի ամիս է պայքարում են շինարարների դեմ: Նրանք առանց բնակիչների թույլտվության ևս 3 հարկ են ավելացնում տարիներ առաջ կառուցված և բնակեցված այս շենքի գլխին:
Շենքի բնակիչները վստահեցնում են, որ շինարարությունն իրականացնում է ԱԺ պատգամավոր Խոսրով Հարությունյանի եղբայրը»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: