27/11/2014 10:58
Դալմա Գարդեն Մոլի մոտ վթարից հետո հրդեհ է բռնկվել. Վարորդներից մեկի վիճակը ծանր է
Այս գիշեր ժամը 05.10-ին ԱԻՆ ահազանգ է ստացվել, որ Երևանի Ծիծեռնակաբերդի խճուղու «Դալմա Գարդեն Մոլի» մոտակայքում տեղի է ունեցել ավտոպատահար՝ հրդեհի բռնկումով, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին տեղեկանում ենք ԱԻՆ մամուլի ծառայությունից:
Դեպքի վայր են մեկնել ՃԿԿ ՕԽ-ն, ՀՆՓԱԻԿ փրկարար ջոկատը և մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «Օպել» մակնիշի ավտոմեքենան (վարորդ` Կ. Հ., ծնվ. 1967 թ) բախվել է կայանած (խափանված) «ԶԻԼ» մակնիշի ավտոմեքենային (վարորդ` Վ. Վ., ծնվ. 1985թ.), ինչից «Օպել» մակնիշի ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել:
Վարորդ Կ. Հ.-ն, մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը, տեղափոխվել է «Արմենիա» ՀԲԿ:
Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր:
Հրդեհը մարվել է ժամը 05.38-ին:
Ամբողջությամբ այրվել է «Օպել» մակնիշի ավտոմեքենան: