27/11/2014 15:11
Հայաստանի ֆուտբոլի հավաքականը նահանջել է 2 տեղով՝ հանգրվանելով 77-րդ հորիզոնականում
ՖԻՖԱ-ն հրապարակել է ազգային հավաքականների դասակարգման թարմացված աղյուսակը: Նախորդ թարմացման համեմատ Հայաստանը նահանջել է 2 տեղով եւ հանգրվանել է 77-րդ հորիզոնականում:
Եվրո-2016-ի ընտրական փուլում Հայաստանի հետ միեւնույն խմբում ընգրկված ընտրանիները հետեւյալ դիրքերում են. Պորտուգալիա՝ 7, Դանիա՝ 30, Սերբիա՝ 46, Ալբանիա՝ 50:
Դասակարգման աղյուսակը շարունակում է գլխավորել Աշխարհի գործող չեմպիոն Գերմանիայի հավաքականը, որին հաջորդում են Արգենտինան եւ Կոլումբիան: