27/11/2014 12:59
Ալիկ Արզումանյան. Պաշտպանության նախարարությունն անթերի է գործել
«Ես քննադատել եմ արտգործնախարարության գործունեությունը օգոստոսյան դեպքերի ժամանակ, երբ ՊՆ-ն էր ստանձնել միջազգային հանրությանը ներկայացնելու գործը, իսկ այս դեպքում ոչ» ,- այս մասին այսօր լրագրողների հետ տեղի ունեցած հանդիպման ժամանակ հայտարարեց ԱԺ պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը:
Ըստ նրա՝ դիվանագիտական աշխատանքում պարտադիր չէ, որ կատարած աշխատանքը միշտ երևա:
Արզումայնանը դրաական վերաբերմունք ունի ՊՆ-ի հանդեպ, հատկապես վերջին օպերացիայի համար: Նրա խոսքով՝ պաշտպանության նախարարությունն անթերի է գործել և որոշ թերություններ եղել են ԱԳՆ-ի գործելաոճում:
Նախկին արտգործնախարարը կարծիք հայտնեց, որ ճիշտ չէր լինի՝ կոնֆլիկտի խաղաղ կարգավորման շահագրգռված միջնորդ կողմերից որևէ մեկը կողմնակալ լիներ, թեև, ըստ նրա, հայտարարությունների ենթատեքստում դժգոհություն կար Ադրբեջանի նկատմամբ ու կային ձևակերպումներ, որոնք նոր էին: