27/11/2014 20:21
Պորոշենկոն բացառել է Ուկրաինայի դաշնայնացումը
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն, ելույթ ունենալով նորընտիր Գերագույն Ռադայի նիստում, հայտարարել է, որ Ուկրաինայի դաշնայնացում տեղի չի ունենալու:
Itar-tass-ի փոխանցմամբ, Պորոշենկոն նշել է, որ ուկրաինացիները դեմ են դաշնայնացմանը, անկախ այն բանից, թե ինչ կասեն Արևմուտքում կամ Արևելքում:
Նրա խոսքով` երկրի բնակչության 100%-ը կողմ է երկրի միասնականության պահպանմանը:
Անդրադառնալով Ուկրաինայի բոլոր դաշինքներից դուրս լինելու կարգավիճակին` Պորոշենկոն նշել է, որ այդ կարգավիճակը չի ապահովել Ուկրաինայի անվտանգությունը և նրանից պետք է ձերբազատվել:
Նա հավելել է, որ Ուկրաինան վերադառնում է եվրաատլանտյան կառույցներին ինտեգրվելու քաղաքականությանը: