27/11/2014 17:51
Սևանի, Գորիսի ավտոճանապարհներին և Վարդենյաց լեռնանցքում այս ժամի դրությամբ մերկասառույց է
Այսօր ժամը 17:30-ի դրությամբ Սևանի, Գորիսի ավտոճանապարհներին և Վարդենյաց լեռնանցքում տեղ- տեղ մերկասառույց է: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության մամուլի ծառայությունից:
Թալինի, Արթիկի, Մարալիկի, Ախուրյանի, Աշոցքի, Ապարանի,Արագածի,Սպիտակի, Ստեփանավանի, Թումանյանի, Լոռու, Դիլիջանի, Նոյեմբերյանի, Հրազդանի, Սևանի, Գավառի, Մարտունու, Ճամբարակի, Ջերմուկի ավտոճանապարհներին, ինչպես նաև Տիգրանաշենի Վարդենյաց և Սարավանի լեռնանցքներում տեղում է ձյուն:
Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարների կողմից ավտոճանապարհներին կատարվում են աղով, ավազով մշակման և մաքրման աշխատանքներ:
Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են: