27/11/2014 10:01
Արմեն Ամիրյանի քույրը սնանկ է ճանաչվել. Նա հետախուզման մեջ է
Օրերս Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի վճռով սնանկ է ճանաչվել Հանրային ռադիոյի տնօրեն Արմեն Ամիրյանի քույրը՝ Անահիտ Ամիրյանը, որը մի ժամանակ «Նէ» ամսագրի գլխավոր խմբագիրն էր: Ամսագիրը երկու-երեք տարի առաջ փակվել է, իսկ «խմբագրուհին» հետախուզման մեջ է: Այս մասին գրել է «Հրապարակը»:
Նա բազմաթիվ քաղաքացիներից խաբեությամբ պարտքով գումար է վերցրել և անհետացել: «Հրապարակի» տեղեկություններով, Անահիտ Ամիրյանն ԱՄՆ-ում է, իսկ նրա որդին՝ Վիգենը, մեկնել է Եվրոպա: Անահիտ Ամիրյանի պարտատերերի ցանկում և իրավաբանական անձինք են, և հասարակ քաղաքացիներ, նրա ծանոթները, ազգականներն ու բարեկամները, բոլորը, ովքեր երբևիցե բարև են տվել այս կնոջը: