27/11/2014 13:07
Շահեն Պետրոսյան. Բաց երկնքի քաղաքականությունը պահպանելու պարագայոմ՝ Հայաստանը վերածվելու է Լեսոտոյի
«Պետք է իրականացվի միջազգային աուդիտ, թե ինչո՞ւ են սննկացել ավիաընկերությունները: Հնարավոր է՝ եղել է հափշտակություն»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ներկայացնելով ՀՀ Կառավարության կողմից բաց երկնքի քաղաքականությանն անցնելու առաջին տարվա արդյունքները՝ ասաց Քաղաքացիական ավիացիայի վարչության նախկին պետ Շահեն Պետրոսյանը:
Նա նշեց, որ կառավարությունն ինքը պետք է ստեղծի հայկական ազգային փոխադրող, իսկ մասնավորներին չպետք է խոչընդոտել իրականացնել իրենց գործունեությունը ավիափոխադրումների ոլորտում:
«Պետությունը պետք է բավականին մեծ գումար ներդնի ազգային փոխադրող ստեղծելու համար: Օդաչուների պակաս կա, քանի որ նրանք ցանկանում են աշխատել արտերկրում: Օդաչուների պատրաստման ընթացքում տեղի չունեցավ սերնդափոխություն»,- նշեց Շ .Պետրոսյանը:
Շ. Պետրոսյանը նշեց, որ բաց երկնքի քաղաքականությունը պահպանելու պարագայոմ՝ Հայաստանը վերածվելու է Լեսոտոյի պես երկրի:
Նա հավելեց, որ եթե աուդիտ չիրականացվի, կնշանակի, որ կառավարությունը գիտակցված է գնացել հայկական ավիափոխադրողների սննկացմանը: