27/11/2014 09:47
Դատախազության շենքի դիմաց երիտասարդի ինքահրկիզման փորձի պատճառները դեռևս հայտնի չեն
ՀՀ գլխավոր դատախազության շենքի դիմաց նախօրեին ինքնահրկիզման փորձ է կատարել Շիրակի մարզի 21-ամյա բնակիչ Դավիթ Նադոյանը՝ դյուրավառ հեղուկ լցնելով իր վրա:
Երեկ «Ժամանակը» տեղեկացել է, որ Նադոյանը բերման է ենթարկվել ոստիկանություն, ճշտվում են երիտասարդի ինքահրկիզման փորձի պատճառները: Երեկ թերթին չի հաջողվել պարզել, թե 21-ամյա պատանին հրապարկային ինքնահրկիզմամբ ինքնասպանություն գործելու ինչ դրդապատճառներ է ունեցել: