27/11/2014 14:23
«Դատապարտյալների հիվանդանոցի» աշխատակիցները խախտել են հոգեմետ նյութերը պահելու, հաշվառելու, բաց թողնելու կանոնները
ՀՀ գլխավոր դատախազության պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողության վարչության կողմից ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում կատարված ստուգումների արդյունքում կազմված տեղեկանքի առթիվ ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կենտրոնականի բաժնում նախապատրաստված նյութերով պարզվել է, որ հիշյալ ՔԿ հիմնարկի պետական հատուկ ծառայություն իրականացնող անձինք, որոնց վրա դրված է եղել հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի պահպանման, բաց թողնման և հաշվառման պարտականությունը, թույլ են տվել խախտումներ: Այս մասին հայտնում են ՀՀ ՀՔԾ լրատվական բաժնից:
Ստուգման արդյունքներով հայտնաբերվել է հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի պակասորդ և ոչ հոգեմետ դեղորայքի ավելցուկ:
Դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 267-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ:
Կատարվում է նախաքննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: