27/11/2014 10:45
Դատապարտյալի հանձնուքի անձեռոցիկի տուփի միջից հայտնաբերել են սպիտակ փոշենման զանգված
Նոյեմբերի 26-ին` ժամը 15:00-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Սևան» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության աշխատակիցների հետ համատեղ օպերատիվ տվյալներն իրացնելով, դատապարտյալ Ն. Վ.-ին քաղաքացի Ս. Մ.-ի կողմից բերված հանձնուքի զննությամբ անձեռոցիկի տուփի միջից հայտնաբերել են 1 գրամ սպիտակ փոշենման զանգված: Այս մասին հայտնում են ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության լրատվական վարչությունից:
Հայտնաբերվածն առգրավվել և ուղարկվել է փորձաքննության:
Կատարվում է հետաքննություն: