28/11/2014 16:05
2015-ին Ադրբեջանի ռազմական ծախսերը կավելանան 27.2%-ով
Ադրբեջանի ֆինանսների նախարար Սամիր Շարիֆովը հայտարարել է, որ 2015-ին Ադրբեջանի ռազմական ծախսերը կազմելու են 3783 միլիոն մանաթ, ինչը 27.2%-ով գերազանցում է 2014-ի ցուցանիշները:
Ng.ru-ի փոխանցմամբ, Ադրբեջանի 2015-ի ռազմական բյուջեն դոլարային փոխարժեքով կազմելու է գրեթե 5 միլիարդ դոլար, ինչը նոր ռեկորդային ցուցանիշ է:
Այդ թիվը 2 միլիարդով գերազանցում է Հայաստանի բյուջեն:
Բաքուն տարիներ շարունակ իրականացնում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հրամանը և ռազմական նպատակների համար հատկացնում այնքան գումար, որը գերազանցում է Հայաստանի բյուջեն:
Ադրբեջանը տարածաշրջանում միակ երկիրն է, որը վերջին տարիներին ավելացրել է զենքերի ներկրումը է 150%-ով: Ադրբեջանը զենքերի 85%-ը գնում է Ռուսաստանից: