28/11/2014 10:19
Orange Ֆրանսիայի աջակցությամբ Հեռախոսամարաթոն ընթացքում գրանցվել է ավելի քան 1,37 միլիոն եվրոյի նվիրատվության խոստում
Տասնհինգ տարի շարունակ Orange-ը համագործակցում է Ֆրանսիայում «Հայաստան» համահայկական հիմնադրամի հետ` աջակցելով վերջինիս կողմից իրականացվող Հեռախոսամարաթոն դրամահավաք ծրագրին:
Ինչպես նախորդ տարիներին, այս տարի ևս Orange-ն իր փորձով և գիտելիքներով կիսվել է Ֆրանսիայում «Հայաստան» համահայկական հիմնադրամի կամավորների հետ՝ վերջիններիս տրամադրելով իր հեռահաղորդակցության և ՏՏ հարթակները, մասնավորապես՝ Կաշանում, Լիոնում, Մարսելում և Տուլուզում գործող իր հեռախոսային կենտրոնները: Այս մասին հայտնում են Orange ընկերությունից:
Նոյեմբերի 19-ից 23-ն Orange-ի հեռախոսային կենտրոններից 750 կամավորներ հեռախոսազանգեր են կատարել ավելի քան 60,000 ընտանիքների և ձեռնարկությունների, ինչի արդյունքում գրանցվել է ավելի քան 1,370,000 եվրոյի չափ նվիրատվության խոստում, որից 1 240 000 եվրո` Ֆրանսիայից, 71 000 եվրո` Գերմանիայից, 27 000 եվրո` Շվեյցարիայից, 21 000 եվրո` Հունաստանից, 6 000 եվրո` Բելգիայից և այլն:
Հեռախոսամարաթոնից ստացված հանգանակությունների շահառուները հազարավոր հայ ընտանիքներ են: Հանգանակված միջոցները ծառայելու են Հայաստանում գյուղատնտեսական ծրագրերի, Վարդենիս-Մարտունի ավտոճանապարհի կառուցման, Ղարաբաղում համայնքային կենտրոնների ստեղծման և այլ ծրագրերի ֆինանսավորմանը:
Ինչպես նախորդ տարիներին, այս տարի ևս Օրանժ Արմենիան իր բաժանորդներին հնարավորություն է տվել մասնակցել Հեռուստամարաթոնին և կատարել նվիրատվություններ ՝ ուղարկելով SMS 7733 համարին կամ զանգահարելով 090008000 համարով: Մեկ SMS ուղարկելու կամ մեկ զանգ կատարելու դեպքում Orange-ի բաժանորդները նվիրաբերել են 500 դրամ: