28/11/2014 20:29
Կեղտոտ և թերի մակնշված ձվերի խնդիրը լուծվել է
«ԴԱՎՌՈՒԲ» ՍՊԸ-ի կողմից արտադրված կեղտոտ և թերի մանկշված ձվերի վերաբերյալ ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը ահազնագ էր ստացել, որը հիմք է հանդիսացել ՍԱՊԾ-ի համար դիտարկումներ իրականացրել ձվի շուկայում: Հայտնաբերվել է «ԴԱՎՌՈՒԲ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության արտադրության 5 փաթեթ (30 հատ) ձու, որոնք չեն համապատասխանել «Ձվի և ձվամթերքի տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության 2011թ. սեպտեմբերի 29-ի N 1438-Ն որոշման պահանջներին, ձվերը հանվել են վաճառքից: Այս մասին տեղեկացնում են ՍԱՊԾ-ից:
«ԴԱՎՌՈՒԲ» ՍՊԸ-ի տնօրենը հրավիրվել է ՍԱՊԾ, նրան բանավոր բացատրվել է իրենց արտադրանքում առկա թերությունները և տրվել է ժամկետ՝ դրանք շտկելու համար: Տնօրենը պատրաստակամություն է հայտնել վերացնել թերությունները սեղմ ժամկետում:
2014 թվականի նոյեմբերի 20-ին «ԴԱՎՌՈՒԲ» ՍՊԸ-ի տնօրենը Ծառայությանը գրավոր տեղեկացրել է այն մասին, որ տրված բանավոր հանձնարարականը լիովին կատարվել է. Երևան քաղաքում գործող խանութներից հետ է կանչվել 60 փաթեթ (360 հատ) թերի մակնշած ձու: Նա նաև Ծառայությանն է տրամադրել նոր կազմված պիտակի օրինակը և պարտավորվել է այսուհետ պահպանել ձվի արտադրությանը ներկայացվող պահանջները: