28/11/2014 11:22
«Հայաստան» հիմնադրամի 17-րդ հեռուստամարաթոնի արդյունքում հավաքվել է 12 399 550 ԱՄՆ դոլար
Հեռուստամարաթոն 2014-ն արձանագրեց 12 399 550 ԱՄՆ դոլարի նվիրատվություն եւ նվիրատվության խոստում: Այս մասին տեղեկացնում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի պաշտոնական կայքը:
Հավաքագրված գումարը կուղղվի հայկական երկու հանրապետություններն իրար կապող շուրջ 116կմ երկարությամբ Վարդենիս-Մարտակերտ ավտոճանապարհի ասֆալտապատմանն ու հարդարմանը, ինչպես նաեւ բարերարների կողմից ընտրված հատուկ ծրագրերին Հայաստանում և Արցախում: