28/11/2014 12:19
Քաղաքագետ. Աբխազական երկաթուղին թուրքերի կողմից Հայաստանի շրջափակումը կդարձնի անիմաստ
Աբխազական երկաթուղին Հայաստանին օգուտ է տալու. թուրքերի կողմից կիրառվող շրջափակումը կդառնա անիմաստ: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով աբխազական երկաթուղու վերագործարկման հնարավորությանը ասաց քաղաքագետ Լևոն Շիրինյանը:
Նա նշեց, որ Հայաստանի իշխանությունները պետք է ռազմավարական ճեղքում կատարեն և ռուսների հետ դաշնակցած հասնել աբխազական երկաթգծի վերագործարկմանը:
«Եթե դուք չեք պայքարում, ապա ոչ ոք չի գալու և ձեզ համար պայքարի»,- նշեց Լ.Շիրինյանը:
Քաղաքագետը նշեց, որ Հայաստանի և Վրաստանի իշխանությունները պետք է ակտիվ բանակցություններ սկսեն աբխազական երկաթգիծը վերագործարկելու համար:
«Աբխազական երկաթուղին ձեռնտու է նաև Ռուսաստանի և Իրանին, ովքեր կարող են կապվել միմյանց հետ, իսկ Ռուսաստանը հասնել մինչև Պարսից ծոցի Բանդեր-Աբաս նավահանգիստ»,- ասաց Լ. Շիրինյանը: