28/11/2014 15:37
Արբելոա. Օբյեկտիվ մարդիկ հասկանում են` «Ոսկե գնդակը» պետք է ստանա Ռոնալդուն
Մադրիդի «Ռեալի» պաշտպան Ալվարո Արբելոան համամիտ չէ ՈւԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինիի հետ, ով կարծում է` 2014 թվականի լավագույն ֆուտբոլիստի մրցանակը` «Ոսկե գնդակը», պետք է հանձնել Գերմանիայի հավաքականի ֆուտբոլիստներից որևէ մեկին:
«Ֆուտբոլային աշխարհում Ռոնալդուն այս տարի մյուսներին շատ է գերազանցել: Նա հաղթել է Չեմպիոնների լիգայում և Իսպանիայի գավաթի խաղարկությունում: Կարող է թվալ, թե ես այսպես եմ խոսում, քանի որ նա իմ թիմակիցն է, սակայն բոլոր օբյեկտիվ մարդիկ հասկանում են` «Ոսկե գնդակը» պետք է ստանա Ռոնալդուն:
Ես չեմ հասկանում, թե ինչու է այս թեմայի վերաբերյալ խոսում ՈւԵՖԱ-ի խախագահը: Նա շատ բարձր պաշտոն է զբաղեցնում այս թեմայի վերաբերյալ հրապարակավ կարծիք արտահայտելու համար»,- Արբելոայի խոսքը մեջբերում է «Marca»-ն: