28/11/2014 12:27
Արթուր Բաղդասարյանը նոր հրամաններ է ստորագրել
Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիայի նախագահ Արթուր Բաղդասարյանի կողմից ստորագրվել են նոր հրամաններ: Այս մասին տեղեկանում ենք ֆեդերացիայի պաշտոնական կայքից:
Առաջին հրամանը վերաբերվում է 2014 թվականի նոյեմբերի 1-ին կայացած վոլեյբոլի միջազգային ֆեդերացիայի 34-րդ կոնգրեսի ժամանակ ընդունված խաղի կանոների նոր փոփոխություններին:
1. Խաղացողի կողմից դիպչելը կամ հպվելը ցանցին` ցանկացած դեպքում համարել սխալ գործողություն:
2. Խաղահրապարկի սկզբնահարվածի համար նախատեսված ազատ գոտին սահմանել` 6.5 մետր, նախկին 8 մետրի փոխարեն:
Այս կանոների փոփոխությունները Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիայի նախագահի հրամանով ուժի մեջկմտնեն` 2014 թվականի դեկտեմբերի 1-ից և արդեն դեկտեմբերի 8-ին մեկնարկելիք 2014 թվականի ՀՎՖ գավաթի խաղարկման ժամանակ կկիրառվեն:
Մյուս հրամանը վերաբերվում է մանկապատանեկան, ուսանողական և ակումբային թիմերին:
2015 թվականի հունվարի 1-ից Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիայի կողմից անցկացվող սպորտային միջոցառումներին մասնակցելու դեպքում մանկապատանեկան, ուսանողական և ակումբային թիմերին կտրվեն հաշվարկային միավորներ:
Ըստ ՀՎՖ կողմից կազմված սանդղկի և հաշվարկային միավորների հանրագումարի` կպարզվի թիմի մասնակցությունը ավելի բարձր վարկանիշ ունեցող միջոցառմանը (վոլեյբոլի և լողափնյա վոլեյբոլի ՀՀ մեծահասակների ընտրական և եզրափակիչ առաջնություններ,ՀՎՖ գավաթի խաղարկություն և այլն):
Հաշվարկային միավորների սանդղակը կներկայացվի 2015-ի հունվարին: