28/11/2014 12:35
«Իմ հայացքից մի կաշկանդվեք պարոն Ուրիխանյան». Օրիորդ Ա. Հովհաննիսյանը՝ Տ. Ուրիխանյանին
«Իմ հայացքից մի կաշկանդվեք պարոն Ուրիխանյան, այն ուղղված չէ Ձեզ»,- ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի այսօրվա նիստում հայտարարեց ՀՀԿ խմբակցության անդամ Արփինե Հովհաննիսյանը` դիմելով իր առջև նստած ԲՀԿ-ական Տիգրան Ուրիխանյանին, ով այդ պահին աչքերը իջեցրել էր և ուսումնասիրում էր ձեռքերը:
ԲՀԿ-ական պատգամավորն էլ արձագանքեց.
«Ամենևին չեմ կաշկանդվում, այլ հակառակ զգացմունքներ եմ ապրում»,- ասաց նա, ինչին անմիջապես եղավ Ա.Հովհաննիսյանի ռեպլիկը.
«Ճիշտ է, ուրեմն ադեկվատ եք»:
Նշենք, որ այս երկխոսությունը տեղի ունեցավ «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին հարցի քննարկման շրջանակում, երբ Ա. Հովհաննիսյանը հայտարարեց, որ չի պատրաստվում նախագծին կողմ քվեարկել, մինչդեռ Տ. Ուրիխանյանը հակառակն էր պնդում: