28/11/2014 13:55
Նիկոլի նախաձեռնությունն էլ լոտոյի նման բան ա. Գուրգեն Արսենյան
«Ուրեմն, որ օպտիմիստին ուզում են գտնեն, իրան լոտո են տալիս: Հիմա էս Նիկոլի նախաձեռնությունն էլ լոտոյի նման բան ա. ուզում ա ԱԺ-ում օտիմիստներին գտնել»,- Aysor.am-ի հարցին, թե կմիանա՞ արդյոք ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությանը, ասաց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանը:
Հիշեցնենք, որ պատգամավորն օրեր առաջ հայտնել էր, որ Սերժ Սարգսյանի պաշտոնանկության մասին որոշման նախագիծ է պատրաստում, որից հետո դիմելու է ԱԺ ոչ իշխանական ուժերին` անհրաժեշտ 44 ստորագրությունները հավաքելու և հարցը արտահերթ կարգով քննարկելու համար:
ԲՀԿ խմբակցության պատգամավորը հրաժարվեց պատասխանել մնացած հարցերին:
Նշենք, որ քիչ հետո ԲՀԿ կենտրոնական գրասենյակում կմեկնարկի Գագիկ Ծառուկյանի և կուսակիցների հանդիպումը: