28/11/2014 12:10
Ծանրամարտ. մինչև 20 տարեկանների պայքարում Տաթև Հակոբյանը 5-րդն է
Լիմասոլում ծանրամարտի մինչեւ 20 և 23 տարեկանների Եվրոպայի առաջնության խաղային նախավերջին օրը մրցահարթակ են բարձրացել մինչև 20 տարեկան աղջիկների 75 կգ քաշային կարգի ծանրորդուհիները: Նշյալ կարգում Հայաստանը ներկայացնող Տաթև Հակոբյանը պոկում վարժությունում բարձրացրել է 93 կգ, իսկ հրումում գլխավերևում է պահել 108 կգ կշռող ծանրաձողը:
Տաթևը երկամարտի 201 կգ արդյունքով 11 մասնակիցների թվում զբաղեցրել է 5-րդ հորիզոնականը:
Քաշային կարգում հաղթող է դարձել Ռուսաստանի ներկայացուցիչ Մարիա Բելոբոոդովան, ում երկամարտի արդյունքը եղել է 255 կգ: