28/11/2014 15:00
15-ամյա մահացած տղան ծծմբային սուր թունավորում է ունեցել
Նոյեմբերի 27-ին, ժամը 6.15-ին, հիվանդանոցից ոստիկանության Մեծամորի բաժնում հաղորդում է ստացվել, որ ծծմբային սուր թունավորում ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 1999 թ. ծնված Առնակ Հարությունյանը: Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի բաժնից:
Պարզվել է, որ տանը, ժամը 02.00-ի սահմաններում, Ա. Հարությունյանն իրեն վատ է զգացել, ինչից հետո շտապօգնության մեքենայով տեղափոխվել է «Մեծամոր» Բ/Կ, որտեղից էլ Երևանի «Մուրացան» Բ/Կ տեղափոխելու ճանապարհին մահացել է:
Դեպքի հանգամանքները պարզվում են: Նախապատրաստվում են նյութեր: