28/11/2014 11:28
Փաշինյան. «Սերժ Սարգսյանին պաշտոնանկ անելու մասին» նախագծի թղթածրարները պատրաստ են
««ՀՀ նախագահի պաշտոնը զբաղեցնող Սերժ Սարգսյանին պաշտոնանկ անելու մասին» որոշման նախագծի թղթածրարները պատրաստ են՝ ԱԺ ոչ իշխանական խմբակցություններին ուղարկվելու համար»,- այս մասին վկայող լուսանկարով գրությունը ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը տեղադրել է Facebook-յան էջում:
Հիշեցնենք, որ պատգամավորն օրեր առաջ «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հայտնել էր, որ Սերժ Սարգսյանի պաշտոնանկության մասին որոշման նախագիծ է պատրաստում, որից հետո դիմելու է ԱԺ ոչ իշխանական ուժերին` անհրաժեշտ 44 ստորագրությունները հավաքելու և հարցը արտահերթ կարգով քննարկելու համար: