28/11/2014 15:44
Տ. Ուրիխանյան. Շատ հետաքրքրված եմ Փաշինյանի նախագծով
«Ես իմ անձնական կարծիքը կարող եմ հայտնել. շատ հետաքրքրված եմ և ուզում եմ նախագիծն ուսումնասիրել: Բայց դեռ չենք ստացել այն»,- Aysor.am-ի հետ զրույցում ասաց ԲՀԿ խմբակցության անդամ Տիգրան Ուրիխանյանը` նշելով, որ Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած փաստաթղթին դեռ չի ծանոթացել:
Պատգամավորին հիշեցրեցինք, որ նախօրեին իր գործընկեր Միքայել Մելքումյանն ասել էր, որ ԲՀԿ-ն չի միանա ստորագրահավաքին, այսինքն ենթադրելի՞ է, որ փաստաթուղթը խմբակցությունում չի էլ քննարկվի, Տ. Ուրիխանյանն ասաց, որ չի կարող հստակ որևէ բան ասել այդ կապակցությամբ, բայց, կրկնեց, ինքն անպայման կծանոթանա նախաձեռնությանը և դրանից հետո կներկայացնի իր անձնական կարծիքը:
Նշենք, որ քիչ առաջ Նիկոլ Փաշինյանը ԱԺ խմբակցություններին ներկայացրեց «ՀՀ նախագահի պաշտոնը զբաղեցնող Սերժ Սարգսյանին պաշտոնանկ անելու մասին» որոշման նախագիծը: