28/11/2014 20:05
Պելե. Ես վերակենդանացման բաժանմունքում չեմ
Երեկ բրազիլական մամուլում լուրեր էին շրջանառվում, որ լեգենդար ֆուտբոլիստ Պելեի առողջական վիճակը կտրուկ վատացել է և նրան տեղափոխել են վերակենդանացման բաժանմունք: Ֆուտբոլի արքան այս կապակցությամբ գրառում է կատարել Twitter-ի իր պաշտոնական էջում:
«Ողջույն բոլորին: Ցանկանում եմ ասել, որ ինձ հետ ամեն ինչ լավ է: Ես վերակենդանացման բաժանմունքում չեմ. պարզապես ապահովության համար ինձ տեղափոխել են հիվանդանոցի հատուկ բաժին: Ես գնահատում եմ բոլոր մարդկանց, ովքեր եկել են ինձ այցելության: Ցանկանում եմ շարունակել բուժումը:
Օրհնում եմ ձեզ ձեր սիրո և աջակցության համար: Փառք Աստծո, հիվանդությունս վտանգավոր չէ: Անհամբերությամբ սպասում եմ առաջիկա տոներն ընտանիքիս հետ նշելուն, Նոր տարին առողջությամբ սկսելուն և ծրագրավորած միջազգային ուղևորություններն իրականացնելուն: Շնորհակալություն»,- ասվում է Պելեի գրառման մեջ: