28/11/2014 17:32
Ս. Խոյեցյան. Համաշխարհային բանկի տրամադրած 20 միլիոն դոլար չի ծառայել նպատակին
«Արոտների անապատացման դեմ պայքարի համար Համաշխարհային բանկի տրամադրած 20 միլիոն դոլար վարկը չի ծառայել իր նպատակին»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հանրային խորհրդի գյուղատնտեսական և բնապահպանական հարցերի հանձնաժողովի անդամ, «Գյուղատնտեսության մեքենայացման գիտահետազոտական ինստիտուտի» փոխտնօրեն Ստեփան Խոյեցյանը՝ ներկայացնելով, որ այդ ուղղությամբ կատարել է իր սեփական հետազոտությունը:
Համաշխարհային բանկը գյուղատնետսության նախարարությանը այս ծրագրով մինչև 2019 թ-ին հատկացնելու է ևս 30 մլն դոլար. Բանախոսը վերապահումներ ունի տրվելիք վարկի նկատմամբ ևս:
Ս. Խոյեցյանը մանրամասնեց, որ ՀԲ-ի տրամադրված վարկը պետք է տրամադրվեր գյուղացիներին՝ կաթ և միս արտադրելու համար, սակայն ո՛չ երաշտի, անապատացման դեմ պայքարի, ո՛չ էլ արոտի բերքատվության բարձրացման համար որևէ աշխատանք չի կատարվել:
Բանախոսը հաղորդեց, որ ցանկանում էր թռչնաղբից պարարտանյութ արտադրել, դիմել էր կառավարությանը, սակայն ծրագրին աջակցություն չի տրվել, քանի որ տեղական արտադրությունը կհարվածի քիմիական պարարտանյութեր ներկրողների բիզնեսին: