Նիկոլ Փաշինյանը Սերժ Սարգսյանի իմպիչմենտի նախագիծը ներկայացրեց ԱԺ

28/11/2014 14:30

Նիկոլ Փաշինյանը Սերժ Սարգսյանի իմպիչմենտի նախագիծը ներկայացրեց ԱԺ


Ինչպես և խոստացվել էր, այսօր ԱԺ խմբակցություններին ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է «ՀՀ նախագահի պաշտոնը զբաղեցնող Սերժ Սարգսյանին պաշտոնանկ անելու մասին» որոշման նախագիծը:

Քաղաքացիական պայմանագրի պաշտոնական կայքը տրամադրել է նախագիծը, որը ներկայացնում ենք ամբողջությամբ.

«Ստորև ներկայացնում եմ խոստացված նախագիծը Սերժ Սարգսյանի պաշտոնանկության մասին: Նախագծում Սարգսյանի կողմից թույլ տրված՝ պաշտոնանկության հիմքեր տվող գործողությունների կամ անգործության ցանկը սպառիչ չէ: Այստեղ տեղ են գտել միայն նրանք, որոնք հնարավոր է եղել այս պահին դե յուրե հիմնավորել «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդվածի պահանջներին համապատասխան»: 

Նախագիծը ներկայացվել է ԱԺ պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագրի» կառավարման խորհրդի անդամ Նիկոլ Փաշինյանի կողմից, քննարկվել և ընդունվել է կառավարման խորհրդի կողմից։

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՈՐՈՇՈՒՄԸ` ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ՊԱՇՏՈՆԸ ԶԲԱՂԵՑՆՈՂ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ ՊԱՇՏՈՆԱՆԿ ԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը ՀՀ Սահմանադրության 57-րդ հոդվածի առաջին մասի հիմքով, «ՀՀ Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի 95-րդ հոդվածով նախատեսված կարգով քննարկելով Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնը զբաղեցնող Սերժ Ազատի Սարգսյանի պաշտոնանկության մասին հարցը՝

ՊԱՐԶԵՑ.

1. Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնը զբաղեցնող Սերժ Ազատի Սարգսյանը չարաշահել է իր պաշտոնեական լիազորությունները, այն է՝ իր պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ, ինչն արտահայտվել է հետևյալում. 2009 թվականի հունիսի 6-ին Սերժ Սարգսյանը ստորագրել է «Փորձագետների փաստահավաք խմբի ստեղծման և նրա գործունեության կազմակերպման կարգը հաստատելու մասին կարգադրությունն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՆԿ-85-Ն կարգադրությունը:
Փաստահավաք խումբը ստեղծվել էր Սերժ Սարգսյանի 2008թ. ՆԿ-183-Ն կարգադրությամբ: Ըստ Փորձագետների փաստահավաք խմբի ստեղծման և նրա գործունեության կազմակերպման կարգի 1-ին հոդվածի առաջին մասի, Խումբը իրականացնում էր 2008 թվականի մարտի 1-2-ին Երևանում տեղի ունեցած իրադարձությունների պատճառների վերհանմանը և բացահայտմանն ուղղված փաստերի հավաքումը: Խմբի աշխատանքները նպատակ ունեին օժանդակել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2008 թվականի հունիսի 16-ի Ն-086-4 որոշմամբ ստեղծված ժամանակավոր հանձնաժողովի կողմից իր առջև դրված խնդիրների իրագործմանը:

Նույն կարգի 1-ին հոդվածի 2-րդ մասի համաձայն, «Խմբի գործունեությունը դադարում է անհրաժեշտ փաստերը, ինչպես նաև, եթե Խումբը համարում է անհրաժեշտ, փաստերի հնարավոր հակասությունները վերացնելուն ուղղված մեկնաբանությունները Հանձնաժողովին փոխանցելու պահից, բացառությամբ այն դեպքերի, երբ Հանձնաժողովի կողմից պահանջվում է անցկացնել լրացուցիչ քննություն` իրադարձության վերաբերյալ անհրաժեշտ այլ տեղեկատվություն ձեռք բերելու նպատակով»: Ըստ այսմ, Փորձագետների փաստահավաք խմբի գործունեությունը դադարեցնելու այլ կարգ, քան դրա գործունեության բնականոն ավարտը, կարգադրությամբ նախատեսված չէ: Սրան հակառակ, Սարգսյանը Խմբի գործունեությունը դադարեցրել է՝ «Փորձագետների փաստահավաք խմբի ստեղծման եւ նրա գործունեության կազմակերպման կարգով» չնախատեսված ձեւով՝ այսպիսով չարաշահելով իր պաշտոնեական լիազորությունները, իր պաշտոնեական դիրքը օգտագործելով ծառայության շահերին հակառակ:

Փաստահավաք խումբը գոյության ընթացքում հրապարակել է մեկ զեկույց՝ «Ոստիկանության զորքերի թիվ 1032 զորամասի սպա Համլետ Թադևոսյանի մահվան հանգամանքների հետ կապված ուսումնասիրության արդյունքները» վերնագրով: 2009 թվականի ապրիլի 29-ին հրապարակված այդ փաստաթուղթը ստորագրել են Փաստահավաք խմբի ղեկավար Վ. Ստեփանյանը, Խմբի անդամներ Ա. Քոչարյանը և Ս. Սաֆարյանը: Զեկույցում Փաստահավաք խումբը բացահայտել է նախաքննության մարմնի, դատախազության, փորձագետի կողմից թույլ տված աղաղակող խախտումներ, որոնց հետևանքով աղճատվել են 2008 թվականի մարտի 1-ին զոհված սպա Համլետ Թադևոսյանի մահվան իրական հանգամանքները:

Փաստահավաք խմբի գործունեության առաջին արգասիք հանդիսացող զեկույցն արդեն լրջագույն կասկածի տակ դրեց 2008թ. Մարտի 1,2-ին Երևանում տեղի ունեցած իրադարձությունների պաշտոնական վարկածը, որի շրջանակներում բազմաթիվ ընդդիմադիր քաղաքական գործիչներ հայտնվել էին բանտում, հազարավոր քաղաքացիներ ենթարկվել էին հետապնդումների: Փաստահավաք խմբի գործունեության շարունակությունը սպառնում էր Մարտի 1,2-ին Երևանում տեղի ունեցած իրադարձությունների պաշտոնական վարկածի փլուզմամբ, ինչը կարող էր հանգեցնել 1998-2008թթ. ՀՀ նախագահի պաշտոնը զբաղեցրած Ռոբերտ Քոչարյանի և նրա ղեկավարած իշխանության բազմաթիվ ներկայացուցիչների կողմից, 2008 թվականից ՀՀ նախագահի պաշտոնը զբաղեցնող Սերժ Սարգսյանի և նրա ղեկավարած իշխանության բազմաթիվ ներկայացուցիչների կողմից թույլ տված քրեական հանցանքների, այդ թվում՝ 2008 թվականի Մարտի 1,2-ին Երևանի կենտրոնում ՀՀ քաղաքացիների սպանությունների բացահայտմանը:

Փաստահավաք խմբի անդամներ Անդրանիկ Քոչարյանը և Սեդա Սաֆարյանը, Խմբում իրենց գործունեության ընթացքում ձեռք բերած տեղեկությունները ի մի բերելով, Խմբի լուծարումից հետո հրապարակեցին ևս չորս զեկույց, որոնք գալիս են հիմնավորելու, որ Սերժ Սարգսյանը փաստահավաք խմբի լուծարման մասին որոշումը կայացրել է խմբային շահերից ելնելով՝ անձամբ իրեն, Ռոբերտ Քոչարյանին, նրանց աջակցած բազմաթիվ անձանց օրինական քրեական պատասխանատվությունից ազատելու նպատակով: Սույն արարքը առաջացրել է ծանր հետևանքներ, քանի որ՝ 2008 թվականի մարտի 1,2-ին Երևանում տեղի ունեցած սպանությունները չեն բացահայտվել, իշխանությունը շարունակել է բռնազավթված մնալ Սերժ Սարգսյանի և նրա քաղաքական շրջապատի կողմից:

2. Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնը զբաղեցնող Սերժ Ազատի Սարգսյանը թույլ է տվել պետական դավաճանություն, այն է՝ օտարերկրյա պետությանը թշնամական գործունեություն իրականացնելու համար ցույց է տվել օգնություն, ինչն արտահայտվել է հետևյալում: 2010 թվականի փետրվարի 2-ին Ազգային ժողովի վավերացմանն է ներկայացրել 2009 թվականի հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում ստորագրված «Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև հարաբերությունների զարգացման մասին» արձանագրություն:

Արձանագրության 2-րդ կետի երկրորդ պարբերությամբ սահմանվում է, որ կողմերը համաձայնեցին նաեւ «իրականացնել երկու ժողովուրդների միջեւ փոխվստահության վերականգնմանն ուղղված պատմական հարթության երկխոսություն, այդ թվում՝` պատմական փաստաթղթերի եւ արխիվների գիտական, անկողմնակալ ուսումնասիրության միջոցով գոյություն ունեցող խնդիրների հստակեցման ու առաջարկների ձեւակերպման համար»:

Նույն արձանագրության 3-րդ կետի առաջին պարբերությունը սահմանում է, որ կողմերը «Համաձայնեցին ստեղծել միջկառավարական երկկողմ հանձնաժողով, որը կունենա առանձին ենթահանձնաժողովներ՝ սույն Արձանագրության վերը նշված երկրորդ գործառութային պարբերության հանձնառությունների անմիջական իրագործման նպատակով»:

Նույն փաստաթղթի «Արձանագրության իրագործման ժամանակացույց եւ տարրեր» բաժնի «Ձեռնարկվող քայլեր» բաժնում նշվում է. «պատմական հարթությամբ զբաղվող ենթահանձնաժողով /երկու ժողովուրդների միջեւ փոխվստահության վերականգնմանն ուղղված երկխոսության իրականացում, այդ թվում՝ պատմական փաստաթղթերի եւ արխիվների անկողմնակալ գիտական ուսումնասիրության միջոցով գոյություն ունեցող խնդիրների հստակեցման ու առաջարկների ձեւակերպման համար/՝ հայ, թուրք, ինչպես նաեւ շվեյցարացի եւ այլ միջազգային փորձագետների մասնակցությամբ»:

ՀՀ նախագահի 2007թ. փետրվարի 7-ի ՆՀ-37-Ն հրամանագրով հաստատվել է Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ռազմավարությունը:
Ռազմավարության 2.1. Արտաքին անվտանգության ապահովման երկկողմ ձեւաչափ գլխի, «Թուրքիայի Հանրապետություն» ենթավերնագրի ներքո սահմանված է. «Հետամուտ լինելով Հայոց ցեղասպանության համընդհանուր, մասնավորապես՝ Թուրքիայի կողմից ճանաչմանը և դատապարտմանը, Հայաստանն այն դիտարկում է ոչ միայն պատմական արդարության վերականգնման, այլև տարածաշրջանում փոխադարձ վստահության մթնոլորտի բարելավման և ապագայում նման ոճիրների կանխարգելման համատեքստում»: Այսպիսով, Ցեղասպանության միջազգային ճանաչումը Հայաստանի Հանրապետությունը դիտարկում է որպես ազգային անվտանգության խնդիր:

«Հայաստանի Հանրապետության ևւ Թուրքիայի Հանրապետության միջեւ հարաբերությունների զարգացման մասին» արձանագրության՝ պատմական հարթությամբ զբաղվող ենթահանձնաժողով ստեղծելու մասին դրույթը կասկածի տակ է դրել Հայոց ցեղասպանության փաստը՝ նրան տալով պատմական վիճելի իրադարձության կարգավիճակ, որը դեռ պետք է քննության ենթարկվի փորձագետների կողմից:

ՀՀ Սահմանադրության 55-րդ հոդվածի 7-րդ մասը սահմանում է, որ Հայաստանի նախագահը «ներկայացնում է Հայաստանի Հանրապետությունը միջազգային հարաբերություններում, իրականացնում է արտաքին քաղաքականության ընդհանուր ղեկավարումը, կնքում է միջազգային պայմանագրեր, Ազգային ժողովի վավերացմանն է ներկայացնում միջազգային պայմանագրեր և ստորագրում դրանց վավերագրերը, հաստատում, կասեցնում կամ չեղյալ է հայտարարում վավերացում չպահանջող միջազգային պայմանագրերը»:

«Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջեւ հարաբերությունների զարգացման մասին» արձանագրության վերը մեջբերված դրույթների տակ ստորագրելով՝ Սերժ Սարգսյանը Հայաստանի նկատմամբ թշնամական քաղաքականություն վարող Թուրքիայի Հանրապետությանը օգնություն է ցուցաբերել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը կասեցնելու գործուն լծակ ստանալու հարցում, ինչը սպառնալիքներ է ստեղծում Հայաստանի ազգային անվտանգության համար, այսինքն՝ բնույթով թշնամական գործունեություն է:

3. Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնը զբաղեցնող Սերժ Ազատի Սարգսյանը, անձնական և խմբային շահերից ելնելով, չարաշահել է իր պաշտոնեական լիազորությունները, այն է՝ իր պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ, ինչն արտահայտվել է հետևյալում. 2013 թվականի մարտի 18-ին ՀՀ նախագահի նստավայրում լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ ունեցած հանդիպման ընթացքում Սերժ Սարգսյանը Ռուսաստանի Դաշնությունից Հայաստանի Հանրապետությանը մատակարարվող բնական գազի թանկացման մասին մամուլում շրջանառվող լուրերը համարել է հերյուրանք: Մասնավորապես՝ ասել է (մեջբերում). «Այդ մարդկանց բոլորովին չի հետաքրքրում, թե այսօր Հայաստանի Հանրապետությունը գազ է ներկրում երկու անգամ ավելի էժան գնով, քան Ուկրաինան ու Մոլդովան: Հազարավոր հերյուրանքներ, բամբասանքներ թանկանալու մասին: Այո, կարող է նաև թանկանալ, կարող է և չթանկանալ» (մեջբերման ավարտը): Այս հայտարարությունը լայնորեն լուսաբանվել է զանգվածային լրատվամիջոցներով:

Ի հակառակ Սերժ Ազատի Սարգսյանի՝ վերը մեջբերված հայտարարության, 2013 թվականի դեկտեմբերի 17-ին Ազգային ժողովում տեղի ունեցած խորհրդարանական լսումների ընթացքում այն ժամանակ ՀՀ Էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանը հայտարարել է, որ 2011 թվականի կեսերին Ռուսաստանից Հայաստան մատակարարվող բնական գազի գինը արդեն իսկ բարձրացած է եղել, ինչի պատճառով 2013 թվականի դեկտեմբերի դրությամբ Հայաստանի Հանրապետությունը «Գազպրոմ» ընկերությունից ստացած բնական գազի դիմաց կուտակել է 300 միլիոն դոլարի լրացուցիչ պարտք: 2013 թվականի դեկտեմբերի 19-ին Սերժ Սարգսյանը Ազգային ժողովի վավերացմանն է ներկայացրել «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի առքուվաճառքի և հետագա գործունեության պայմանների մասին» համաձայնագիր, համաձայն որի՝ «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի՝ ՀՀ կառավարությանը պատկանող 20,007 տոկոսը՝ 63, 333 900 000 դրամ արժողությամբ, փոխանցվել է «Գազպրոմ» ընկերությանը, ինչի հետևանքով «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի 100 տոկոսը անցել է «Գազպրոմ» ընկերությանը:

Այսպիսով հիմնավորվում է, որ 2013 թվականի մարտի 18-ին, վերը մեջբերված հայտարարությունն անելու պահին Սերժ Սարգսյանն իմացել է, որ Ռուսաստանից Հայաստանին մատակարարվող բնական գազի թանկացումը ոչ միայն անխուսափելի է, այլև կայացած փաստ, ու չնայած դրան՝ ակնհայտ սուտ տեղեկություններ է հաղորդել ՀՀ քաղաքացիներին: Չարաշահելով իր պաշտոնեական լիազորությունները՝ նա այդ լիազորությունների բերումով դեռեւս 2011 թվականին ձեռք բերած տեղեկատվությունը թաքցրել է հանրությունից, այդ տեղեկատվությունը ծառայեցրել է իր և իր ղեկավարած քաղաքական ուժի՝ Հայաստանի Հանրապետական կուսակցության խմբային շահերին՝ գիտակցելով, որ այդ տեղեկատվության հրապարակայնացումը էական ազդեցություն կարող է ունենալ 2012 թվականի խորհրդարանական, 2013 թվականի նախագահական և Երևանի ավագանու ընտրություններում Հայաստանի Հանրապետական կուսակցության ևւ նրա առաջադրած թեկնածուների, այդ թվում՝ ՀՀ նախագահի թեկնածու առաջադրված Սերժ Ազատի Սարգսյանի արձանագրած արդյունքների վրա:

Սերժ Սարգսյանի կողմից լիազորությունների չարաշահումը ունեցել է ծանր հետևանքներ: Հայաստանի Հանրապետությունը կրել է գույքային առանձնապես խոշոր չափերի վնաս, քանի որ կորցրել է «Հայռուսգազարդ» ընկերությունում իր ունեցած 20,007 տոկոս բաժնեմասը՝ 63, 333 900 000 դրամ արժողությամբ: Ընդ որում, տվյալ գործարքն իրականացվել է ՀՀ օրենսդրության շրջանցմամբ, ինչպես նշված է «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջեւ «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի առքուվաճառքի և հետագա գործունեության պայմանների մասին» համաձայնագրի հոդված 1-ում (մեջբերում). «առանց Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ պահանջվող որեւէ համաձայնեցումների, համաձայնությունների և թույլտվությունների ստացման անհրաժեշտության» (մեջբերման ավարտ):

4. Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնը զբաղեցնող Սերժ Ազատի Սարգսյանը, անձնական և խմբային շահերից ելնելով, չարաշահել է իր պաշտոնեական լիազորությունները, այն է՝ թույլ է տվել անգործություն, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ, ինչն արտահայտվել է հետևյալում. 2008-2013 թվականներին Արարատյան դաշտի արտեզյան ավազանից ջրառը հասել է անթույլատրելի մեծ չափերի, ինչի հետևանքով Արարատյան դաշտի արտեզյան ավազանը հայտնվել է էկոլոգիական ճգնաժամի վիճակում: 1984 թվականին Հայկական ԽՍՀ Պաշարների Պետական Հանձնաժողովի No 9475 արձանագրությամբ որոշվել է Արարատյան դաշտի արտեզյան ավազանի համար 34.6 մ3/վ ծավալով ջրառը սահմանել որպես առավելագույն թույլատրելի՝ հաշվի առնելով այն փաստը, որ այս քանակությամբ ջրառի դեպքում ջրային ռեսուրսների բնական հավասարակշռության վրա բացասական ազդեցություն չի լինի: Այս սահմանմանը հակառակ, 2013 թվականի տվյալներով Արարատյան դաշտի արտեզյան ավազանի ջրօգտագործման ծավալները հասել են 55.6մ3/վ: 2008-13թթ. միայն ձկնաբուծության համար տրամադրվող ջրօգտագործման թույլտվությունների ծավալները աճել են ավելի քան 3 անգամ՝ 12 մ3/վ-ից դառնալով 35.4մ3/վ: Այս ամենի հետևանքով Արարատյան արտեզյան ավազանում դրական ճնշում ունեցող ստորերկրյա ջրերի տարածքի մակերեսը կրճատվել է 32 760 հա-ից մինչեւ 10 706 հա: 31 համայնք մասամբ կամ ամբողջությամբ զրկվել է ինքնաշատրվանող հորատանցքերով ստացվող ոռոգման և խմելու ջրից: Խմելու-կենցաղային եւ ոռոգման նպատակով օգտագործվող 122 հոր այլեւս չի շատրվանում: Ձկնաբուծության նպատակով հորատված 127 հորատանցք չի շատրվանում: Սևջուր-Ակնալիճ աղբյուրների ելքերը էականորեն կրճատվել են՝ վտանգելով Մեծամորի ատոմակայանի աշխատանքը: Վտանգվել է 29 համայնքների 8180 հա հողատարածքների ոռոգումը: Արարատյան դաշտի հողատարածքների ոռոգման նորման ավելացել է 10-20%-ով: Այսպիսով, ուղղակի վտանգի տակ են դրվել Հայաստանի Հանրապետության ջրի ռազմավարական պաշարները:

ՀՀ Սահմանադրության Հոդված 10-ը սահմանում է. «Պետությունն ապահովում է շրջակա միջավայրի պահպանությունը և վերականգնումը, բնական պաշարների ողջամիտ օգտագործումը»: Սահմանադրության հոդված 49-ը սահմանում է. «Հանրապետության նախագահը պետության գլուխն է: Հանրապետության Նախագահը հետևում է Սահմանադրության պահպանմանը, ապահովում է օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների բնականոն գործունեությունը»:

Չնայած հասարակական կազմակերպությունների բազմաթիվ ահազանգերին՝ Սերժ Սարգսյանը չի կատարել Սահմանադրության 49-րդ հոդվածի պահանջները, այն է՝ չի հետևել Արարատյան դաշտի արտեզյան ավազանի բնական պաշարների ողջամիտ օգտագործմանը, ինչի հետևանքով կոպտորեն խախտվել է ՀՀ Սահմանադրության 10-րդ հոդվածի պահանջը, ինչն էլ առաջացրել է ծանր հետևանքներ՝ Արարատյան դաշտի արտեզյան ավազանի մսխման տեսքով: Ավելին, 2008-2014թթ. վարչապետ, Ջրի ազգային խորհրդի նախագահ Տիգրան Սարգսյանին՝ կառավարության 2014թ. ապրիլի 13-ի հրաժարականից հետո Սերժ Սարգսյանը 2014թ. հունիսի 26-ի, ՆՀ-159-Ա հրամանագրով նշանակել է ԱՄՆ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան, այսինքն՝ վստահել է բարձր պետական պաշտոն և միջոցներ չի ձեռնարկել Արարատյան դաշտի արտեզյան ավազանի մսխման պատասխանատուների գործունեությունը ՀՀ օրենսդրությամբ նախատեսված կարգով քննելու համար:

Սերժ Սարգսյանը առաջնորդվել է խմբային շահերով, որովհետև իր քաղաքական շրջապատի ներկայացուցիչները՝ մասնավորապես ՀՀԿ փոխնախագահ, ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ալեքսանյանի ընտանիքները խոշոր շահեր ունեն Արարատյան դաշտի արտեզյան ավազանի ջրօգտագործման ոլորտում:

5. Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնը զբաղեցնող Սերժ Ազատի Սարգսյանը չարաշահել է իր պաշտոնեական լիազորությունները, այն է՝ իր պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ, ինչն արտահայտվել է հետևյալում. 2013 թվականի սեպտեմբերի 26-ին Սերժ Սարգսյանը ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ, զինվորական դատախազ Գեւորգ Կոստանյանի թեկնածությունն առաջադրել է Ազգային ժողովին՝ ՀՀ գլխավոր դատախազ նշանակելու համար:

2011-13թթ. լինելով ՀՀ զինվորական դատախազ՝ Գեւորգ Կոստանյանը 2013 թվականի հունիսի 2-ին Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի տան մոտ տեղի ունեցած զինված միջադեպի նախաքննության նկատմամբ իրականացրել է դատավարական ղեկավարում: Կոստանյանը դեպքից անմիջապես հետո արել է նախաքննության ընթացքը կանխորոշող հրապարակային հայտարարություններ՝ պնդելով, թե Սուրիկ Խաչատրյանը տանը քնած է եղել արյունահեղության ողջ ընթացքում։ ՀՀ Ազգային ժողովի ամբիոնից, զանգվածային լրատվության միջոցներով հրապարակվել են հիմնավոր փաստեր, որ Գևորգ Կոստանյանը կեղծել է նշված գործին առնչվող ապացույցները, խեղաթյուրել փաստերը:

Մասնավորապես՝ տեղի ունեցած իրադարձությունների տեսաձայնագրության ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ դեպքի վայրում Ավետիք Բուդաղյանին հասցված մահացու կրակոցից առաջ նրան կանչում է քրեական գործով չպարզված անձ: Նախաքննության մարմինը միջոցներ չի ձեռնարկել պարզելու Բուդաղյանին կանչող անձի ինքնությունը: Նաև՝ չնայած Բուդաղյանին հասցված մահացու հրազենային վնասվածքը ունի վերևից ներքև ուղղություն, նախաքննության մարմինը այդ կրակոցը վերագրել է Բուդաղյանի հետ միևնույն հարթության վրա գտնվող անձանց, ովքեր չէին կարող այդպիսի վնասվածք հասցնել: Քրեական գործի տվյալների այս կեղծումները տեղի են ունեցել ՀՀ Զինվորական դատախազ Գևորգ Կոստանյանի անմիջական ղեկավարության ներքո, նրա դատախազական ցուցումներով: Կոստանյանի կողմից վերը նշված գործողությունները կատարելու մասին հրապարակումներն ու փաստերը հասու են եղել ՀՀ նախագահի պաշտոնը զբաղեցնող Սերժ Սարգսյանին, ով ի հեճուկս հիմնավոր այդ փաստերի, Կոստանյանին առաջադրել է ՀՀ գլխավոր դատախազի թեկնածու, այսպիսով իր պաշտոնական դիրքը օգտագործել է ծառայության շահերին հակառակ: Այս գործողությունը առաջացրել է ծանր հետևանքներ, քանի որ հանցանք կատարած անձինք մնացել են անպատիժ, խաթարվել է ՀՀ Սահմանադրությամբ 14.1 հոդվածով ամրագրված սկզբունքը, համաձայն որի՝ բոլոր մարդիկ հավասար են օրենքի առաջ, ՀՀ Սահմանադրության 49 հոդվածով ամրագրված սկզբունքը, համաձայն որի՝ Հանրապետության Նախագահը հետևում է Սահմանադրության պահպանմանը, ապահովում է օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների բնականոն գործունեությունը:

6. Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնը զբաղեցնող Սերժ Ազատի Սարգսյանը չարաշահել է իր պաշտոնեական լիազորությունները, այն է՝ իր պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ, ինչն արտահայտվել է հետևյալում. 2014 թվականի ապրիլի 13-ին ստորագրված ՆՀ-49-Ա հրամանագրով Հայաստանի Հանրապետության վարչապետ է նշանակել Հովիկ Աբրահամյանին: 2014 թվականի ապրիլի 26-ի ՆՀ-81-Ա հրամանագրով ՀՀ ֆինանսների նախարար է նշանակել Գագիկ Խաչատրյանին: Հովիկ Աբրահամյանը ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաների էթիկայի հանձնաժողովին 2014թ. փետրվարի 14-ին ներկայացրած 2013թ. տարեկան հայտարարագրում հայտարարագրել է ավելի քանի երկու միլիոն դոլարին համարժեք դրամական միջոցներ: Գագիկ Խաչատրյանը 2014թ. փետրվարի 4-ին ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաների էթիկայի հանձնաժողովին ներկայացրած 2013թ. տարեկան հայտարարագրում հայտարարագրել է ավելի քան երկու միլիոն դոլարին համարժեք դրամական միջոցներ: Հովիկ Աբրահամյանի և Գագիկ Խաչատրյանի պաշտոնական կենսագրություններից տեղեկանում ենք, որ նրանք վերջին 18-19 տարվա ընթացքում զբաղեցրել են բացառապես պետական պաշտոններ:

2011 թվականի նոյեմբերի 9-ին Հայաստանի արդյունաբերողների ևւ գործարարների միության համագումարում ունեցած ելույթում Սերժ Սարգսյանը հայտարարել է (մեջբերում). «Այո՛, մենք կանգնած ենք նոր սկզբի առջև: Պատմական անհրաժեշտությունը պահանջում է փոխակերպում. պետք է փոխակերպվեն մեր պետական ծառայողը, հասարակական գործիչը, գործարարը և ընդհանուր առմամբ՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացին: Գործարարությունը պետք է հետեւողականորեն տարանջատվի պետական համակարգից և իշխանությունից» (մեջբերման ավարտ):

2014 թվականին ՀՀ կառավարության անդամներ նշանակելիս Սերժ Սարգսյանը չի իրագործել Հայաստանի հանրության առաջ հրապարակայնորեն իր ստանձնած պարտավորությունը և կառավարության երկու առանցքային պաշտոններում է նշանակել մարդկանց, ովքեր պետական պաշտոնավարման ընթացքում հաջողակ բիզնեսմենին հատուկ դրամական միջոցներ են կուտակել, ինչը պետք է համարվի կոռուպցիայի ուղղակի դրսեւորում: Այդ եւ այդօրինակ նշանակումները ՀՀ քաղաքացիների եւ միջազգային հանրության առաջ հեղինակազրկում են Հայաստանի Հանրապետությունը: Այսպիսով, Սերժ Սարգսյանը իր պաշտոնական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ, ինչը ունեցել է ծանր հետևանքներ՝ սեփական քաղաքացիների համար Հայաստանի Հանրապետության հեղինակազրկման տեսքով: Սերժ Սարգսյանը, ՀՀ նախագահի պաշտոնում գտնվելու ընթացքում ՀՀ նախագահի լիազորություններն օգտագործելով, ստեղծել է կոռուպցիոն կապերով կապված անհատների կառավարման համակարգ, որի նպատակը ապօրինի միջոցներով 2008 թվականին բռնազավթած իշխանության պահպանումն է: Կոռուպցիոն այդ համակարգի գործունեության արդյունքում Սերժ Սարգսյանի ընտանիքը, կոռուպցիոն համակարգում ընդգրկված պաշտոնյաններն ու գործարարները կուտակել են հսկայածավալ հարստություն, ինչը Հայաստանի Հանրապետության համար ունեցել է ծանր, աղետալի հետեւանքներ: Պաշտոնական տվյալներով Սերժ Սարգսյանի կողմից նախագահի պաշտոնը զբաղեցնելու ընթացքում աղքատությունը Հայաստանում աճել է՝ 26.5 տոկոսից հասնելով 32.5 տոկոսի:

7. Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնը զբաղեցնող Սերժ Ազատի Սարգսյանը, անձնական և խմբային շահերից ելնելով, չարաշահել է իր պաշտոնեական լիազորությունները, այն է՝ իր պաշտոնական դիրքը օգտագործել է ծառայության շահերին հակառակ, չի կատարել իր ծառայողական պարտականությունները, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ, ինչն արտահայտվել է հետեւյալում. 2014 թվականի սեպտեմբերի 29-ին Սերժ Սարգսյանը վավերացրել է ՀՀ կառավարության՝ «Սուրիկ Խաչատրյանին Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետ նշանակելու մասին» N1044-Ա որոշումը: ՀՀ կառավարությունը Սուրիկ Խաչատրյանին Սյունիքի մարզպետ նշանակելու մասին պաշտոնական հաղորդագրություն է տարածել 2014թ. սեպտեմբերի 25-ին: Կառավարության նիստում, սակայն, Սուրիկ Խաչատրյանին Սյունիքի մարզպետ նշանակելու որոշում չի կայացվել:

ՀՀ Սահմանադրության 85-րդ հոդվածի համաձայն. «Կառավարության և նրան ենթակա պետական կառավարման այլ մարմինների գործունեության կազմակերպման կարգը վարչապետի ներկայացմամբ սահմանվում է Հանրապետության Նախագահի հրամանագրով»:

ՀՀ նախագահի՝ 2007 թվականի հուլիսի 18-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ նրան ենթակա պետական կառավարման այլ մարմինների գործունեության կազմակերպման կարգը սահմանելու մասին» ՆՀ-174-Ն հրամանագրի 90-րդ կետը սահմանում է. «կառավարության որոշումն ընդունվում է բաց քվեարկությամբ, եթե դրա օգտին քվեարկել է նիստին մասնակցող՝ կառավարության անդամների կեսից ավելին: Քվեարկությունը կատարվում է «կողմ» կամ «դեմ» ձայներով: Ձայների հավասարության դեպքում վարչապետի ձայնը վճռորոշ է»:

Իրավական այս դրույթին հակառակ, Սուրիկ Խաչատրյանին ՀՀ Սյունիքի մարզպետ նշանակելու հարցով քվեարկություն կառավարության 2014 թվականի սեպտեմբերի 25-ի նիստում տեղի չի ունեցել, ինչը հիմնավորվում է ՀՀ կառավարության 2014 թվականի սեպտեմբերի 25-ի նիստի ձայնագրությամբ: Այսպիսով, ՀՀ նախագահի պաշտոնը զբաղեցնող Սերժ Սարգսյանը, վավերացնելով ՀՀ կառավարության՝ «Սուրիկ Խաչատրյանին Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետ նշանակելու մասին» N1044-Ա որոշում կոչված փաստաթուղթը, չի կատարել ՀՀ Սահմանադրության 49-րդ հոդվածով սահմանված իր աշխատանքային պարտականությունները՝ չի հետևել Սահմանադրության պահպանմանը, չի ապահովել գործադիր իշխանության բնականոն գործունեությունը և ՀՀ Կառավարության որոշումները վավերացնելու լիազորությունն օգտագործել է իր ծառայության շահերին հակառակ, ինչը առաջացրել է ծանր հետևանքներ, այն է՝ ՀՀ օրենսդրությամբ նախատեսված կարգով Սյունիքի մարզպետ չնշանակված անձը տիրացել է Սյունիքի մարզպետի կարգավիճակին:

8. Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնը զբաղեցնող Սերժ Ազատի Սարգսյանը անցել է իր պաշտոնական լիազորությունների սահմանը, ինչն արտահայտվել է հետևյալում. ս/թ սեպտեմբերի 24-ին Սերժ Սարգսյանը որպես Հայաստանի Հանրապետության նախագահ հյուրընկալվել է ԱՄՆ Կոլումբիայի համալսարանում, որտեղ հանդես է եկել դասախոսությամբ եւ ներկաներից մեկի հարցին ի պատասխան ասել է (մեջբերում). «Շանթ Հարությունյանը հանցագործություն է կատարել» (մեջբերման ավարտ): Սերժ Սարգսյանը այսպես խոսել է 2013 թվականի նոյեմբերի 5-ին Երեւանի Ազատության հրապարակում եւ Մաշտոցի պողոտայում տեղի ունեցած իրադարձությունների հետեւանքով կալանքի տակ գտնվող ՀՀ քաղաքացի Շանթ Հարությունյանի մասին: Սարգսյանի հայտարարության պահին Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանում ընթանում էր տվյալ գործով դատավարությունը՝ Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, և գործով դատավճիռ չէր կայացվել: Սարգսյանի նշված հայտարարությունը լայնորեն լուսաբանվել է հայաստանյան լրատվամիջոցների կողմից եւ ենթադրաբար հասու է եղել գործը վարող դատավոր Մնացական Մարտիրոսյանին: Այսպիսով, Սերժ Սարգսյանը, հանդիսանալով բարձրաստիճան պաշտոնատար անձ, զբաղեցնելով ՀՀ նախագահի պաշտոնը եւ ԱՄՆ Կոլումբիայի համալսարանում հանդես գալով որպես այդպիսին, Շանթ Հարությունյանին մեղադրել է հանցագործություն կատարելու մեջ, չնայած տվյալ գործով որևէ դատավճիռ հրապարակված չի եղել, օրինական ուժի մեջ մտած դատավճիռ գոյություն չի ունեցել:

ՀՀ Սահմանադրության հոդված 21-ը սահմանում է. «Հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ օրենքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով»:

ՀՀ Սահմանադրության հոդված 5-ը սահմանում է. «Պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով»:

ՀՀ նախագահի պաշտոնը զբաղեցնող Սերժ Սարգսյանը Շանթ Հարությունյանին հանցագործություն կատարած անձ հայտարարելու որևէ լիազորություն չուներ, այսպիսով՝ անցել է իր պաշտոնեական լիազորությունների սահմանը, ինչն առաջացրել է ծանր հետևանքներ. խախտվել է ՀՀ քաղաքացի Շանթ Հարությունյանի անմեղության կանխավարկածը, խախտվել են ՀՀ Սահմանադրության 21-րդ և 5-րդ հոդվածները: Շանթ Հարությունյանը Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի կողմից 2014թ. հոկտեմբերի 17-ին դատապարտվել է 6 տարվա ազատազրկման:

Հաշվի առնելով, որ ՀՀ նախագահի պաշտոնը զբաղեցնող Սերժ Սարգսյանի վերը բերված գործողությունները պարունակում են ՀՀ քրեական օրենսգրքի 299 հոդվածով (Պետական դավաճանություն), 308 հոդվածի երկրորդ մասով (Պաշտոնական լիազորությունները չարաշահելը, որն առաջացրել է ծանր հետևանքներ), 309 հոդվածի երրորդ մասով (Պաշտոնական լիազորություններն անցնելը, որն առաջացրել է ծանր հետեւանքներ) նախատեսված հանցագործությունների հատկանիշներ, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը

ՈՐՈՇԵՑ.

ա) ՀՀ Սահմանադրության 57-րդ հոդվածի առաջին մասին համաձայն պաշտոնանկ անել ՀՀ նախագահի պաշտոնը զբաղեցնող Սերժ Սարգսյանին:


բ) Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 09:19 Տավուշում գիշերը լարված է եղել․ բնակիչները Բաղանիսի և Կիրանցի հատվածում միջպետական ճանապարհ են փակել 19/04/2024 23:39 Տավուշեցիները շարունակում են բողոքի ակցիան, ահազանգում են, որ ոստիկանները փակել են Իջևանից Նոյեմբերյան եկող ճանապարհը, որպեսզի ակցիայի մասնակիցների թիվը չավելանա 19/04/2024 23:10 ՔՊ-ն ու նրա սատելիտները, իրար հերթ չտալով, համոզում են, թե թշնամուն հող հանձնելը «ձեռնտու է»․ Չմոռանաք՝ պետության շահերի դեմ գործած ցանկացած հանցագործություն արդարացնելը մեղսակցություն է 19/04/2024 23:00 «Ինձ համար մի քիչ անհասկանալի է էն խոսույթը, որ գյուղերը ուղիղ նշանառության տակ են հայտնվում․ այս հարցը մանիպուլացվում է»․ Արայիկ Հարությունյան 19/04/2024 22:43 Դեպի Վրաստան հանրապետական նշանակության ճանապարհի հանձնումը քրեական հանցագործություն է․ Առաքելյան 19/04/2024 22:25 Բաղանիսի և Ոսկեպարի բնակիչները փակել են միջպետական ճանապարհը․ «Սպուտնիկ Արմենիա» 19/04/2024 22:16 Միրզոյան․ «Հիրավի, Հայաստանի Հանրապետության քաղաքացիներն ունեն եվրոպական ձգտումներ» 19/04/2024 22:00 Տոյվո Կլաարը «հուսադրող» է համարում սահմանազատման հանձնաժողովների միջև նոր պայմանավորվածությունը, որով տարածքներ են հանձնվելու ադրբեջանական կողմին 19/04/2024 21:45 Արցախի Քարինտակ գյուղը Ադրբեջանը լիովին ջնջել է հողի վրայից 19/04/2024 21:29 Փաշինյանը ներկայացման էր․ «Պապ թագավոր»-ը դիտելուց հետո շնորհակալություն է հայտնել դրական լիցքերի համար 19/04/2024 21:19 «Չե՛ք կարող լռեցնել բոլորիս, շարունակելու ենք ասել ճշմարտությունը, որի համար կալանավորել եք մարդկանց»․ Ակցիա՝ հաջակցություն քաղբանտարկյալների (Տեսանյութ) 19/04/2024 21:04 Սա մեր համազգային ամոթի և նվաստացման դարաշրջանն է, որը բերելու է լրջագույն նոր մարտահրավերներ՝ մեր պետության անվտանգության ու կենսունակության համար 19/04/2024 20:57 «Մեր դիրքորոշումները փոխված չեն, կապ չունի՝ պաշտոնապես հայտարարել են, թե չեն հայտարարել»․ Բագրատ Սրբազանը՝ Տավուշից գյուղեր հանձնելու՝ կառավարության համաձայնության մասին 19/04/2024 20:48 Մահացել է ԵԱՀԿ ՄԽ Ռուսաստանի առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը 19/04/2024 20:40 ՀՀ կառավարության ղեկավարը իրականացնում է ռազմավարական կարևորության տարածքներից զորքերի միակողմանի հետքաշում, Ադրբեջանին է միակողմանի զիջում այնպիսի տարածքներ, որոնք խաթարում են անվտանգությունը 19/04/2024 20:32 «Ինքն է գլխի ճակատային մասով 3 անգամ հարվածել աշխատասեղանին»․ ՔԿ-ից պնդում են՝ Շենգավիթի բաժնում ոչ ոքի բռնության չեն ենթարկել 19/04/2024 20:20 ՌԴ խաղաղապահ զորակազմի դուրսբերումն Արցախից բարձրացնում է ադրբեջանական նորանոր հանցագործությունների հավանականությունը, նվազեցնում է մեր հավաքական վերադարձի հնարավորությունները․ Հայտարարություն 19/04/2024 20:09 «Ռուբեն Վարդանյանի և Արցախի մյուս նախկին ղեկավարների ապօրինի կալանավորումը միջազգային արդարադատության համակարգի կոպտագույն խախտում է»․ ՄԱԿ-ի Գլոբալ պայմանագրի փոխնախագահ 19/04/2024 19:55 Հայոց Հովվապետն անդրադարձել է Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու և Հռոմի Կաթոլիկ Եկեղեցու միջև առկա եղբայրական հարաբերություններին 19/04/2024 19:40 ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանված է․ ՔՊ խմբակցության ղեկավար 19/04/2024 19:17 Առանց էս ժողովրդի կամքը, ցանկությունը հարցնելու, քարտե՞զ են հրապարակել․ Ժողովուրդը էստեղ կանգնած է ու դեմ է, հավաքված են․ Կիրանցի ղեկավար 19/04/2024 19:05 Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարել է՝ «Հայաստանը համաձայնել է վերադարձնել 4 գյուղ»․ ՀՀ վարչապետի աշխատակազմը «երկուսուկես» գյուղի մասին էր պնդում 19/04/2024 18:50 ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինն արգելել է Ռուսաստանի «Տիմոշա» ՍՊԸ որոշ արտադրատեսակների ներմուծումը Հայաստան 19/04/2024 18:35 Մինչև մայիսի 15-ը Ադրբեջանը և Թուրքիան կստանան նվեր՝ Տավուշի ամենակարևոր 4 կետերը․ Վանաձորը վերածվում է սահմանային գոտու․ Վարուժան Գեղամյան 19/04/2024 18:20 Վարչապետի աշխատակազմից պնդում են՝ «էական խնդիրներ չկան, Կիրանցն ունի նաև այլ ճանապարհ», իսկ Տավուշի հայկական գյուղերին «Ադրբեջանն այսօր էլ շատ մոտ է» 19/04/2024 18:05 Վերականգնվում են այն սահմանները, որոնք դե յուրե գոյություն են ունեցել Խորհրդային Հայաստանի և Խորհրդային Ադրբեջանի միջև․ Վարչապետի աշխատակազմ 19/04/2024 17:50 ԵՄ փոխդեսպանին են ներկայացվել ժողովրդավարության ու մարդու իրավունքների ոլորտում Հայաստանում գնալով ահագնացող խնդիրները, քաղբանտարկյալների և քաղհալածյալների գործերը 19/04/2024 17:37 «Եռակողմ հայտարարությունը ստորագրած բոլոր կողմերի համար Արցախի ժողովրդի ճակատագիրը դարձավ երկրորդական նշանակության խնդիր»․ Արցախի ԱԺ 19/04/2024 17:27 ՀՀ և Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները՝ ԽՍՀՄ փլուզման պահի դրությամբ գոյություն ունեցող միջհանրապետական սահմանին համապատասխանեցնելու նպատակով․ ԱԳՆ 19/04/2024 17:14 Ադրբեջանի սահմանապահ ծառայությունն ավելի է մոտենալու Կիրանցին ու Ոսկեպարին, բայց լինելու է սահմանազատված պետական սահման, Ադրբեջանը ստանալու է «իրեն պատկանող» երկուսուկես գյուղ․ ՀՀ վարչապետի աշխատակազմ 19/04/2024 17:03 Քննիչների դեմ հաղորդում է ներկայացվել․ «Հրապարակ» 19/04/2024 16:49 Ուշ, թե շուտ՝ ամեն ինչ պարզ է դառնալու բոլորին, ու այս հետապնդումը կանգնելու է դրա քաղաքական հեղինակի կոկորդին․ Դավիթ Տոնոյանի փաստաբաններ 19/04/2024 16:44 Հնդիկ ուսանողները ահազանգում են՝ «Հայբուսակը» չի թողնում մասնակցել պետական ավարտական քննություններին. Hetq 19/04/2024 16:38 Մարմնամարզության աշխարհի գավաթ. Հայաստանի 4 ներկայացուցիչ եզրափակչում է 19/04/2024 16:31 Պուտին-Ալիև բանակցություններ տեղի կունենան Մոսկվայում 19/04/2024 16:22 Արցախցիների 65%-ը չի ուզում գնալ ՀՀ-ից, իսկ արտագաղթել ցանկացողների 35%-ը որպես պոտենցիալ հյուրընկալ երկիր տեսնում է ՌԴ-ն. Արցախի ՄԻՊ 19/04/2024 16:18 Պապոյանը բարձր է գնահատել էմիրաթական ընկերությունների կողմից ՀՀ-ի տնտեսությունում ակտիվորեն ներդրումներ իրականացնելու փաստը 19/04/2024 16:06 Փողոցային ճիշտ պայքար և լայն կոնսոլիդացիա ապահովելու պարագայում շատ կարճ ժամանակում հնարավոր է ամեն ինչ տանել իշխանափոխության. Անանյան (Տեսանյութ) 19/04/2024 16:01 Լարված իրավիճակ՝ Արմավիրի մարզում. Վարդանաշեն գյուղի բնակիչները Մարգարա-Վանաձոր ճանապարհը փակել են, պահանջում են Կառավարության ներկայացուցիչներին 19/04/2024 15:58 Արայիկ Հարությունյանի՝ «Մոշիկ» մականունով հայտնի խորհրդականը՝ ծեծկռտուքի մասնակից 19/04/2024 15:49 ՔԿ-ն հերքում է․ Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման վերաբերյալ տեղեկությունները բացարձակ մտացածին են 19/04/2024 15:42 Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել. պահանջում է անհապաղ և անվերապահ ազատ արձակել բոլոր հայ բանտարկյալներին 19/04/2024 15:36 Արարատ Միրզոյանի ծեծի գործով մեղադրյալ Թորգոմ Ասատրյանի կալանքի ժամկետը երկարացվեց ևս 2 ամսով 19/04/2024 15:34 «Ուիգմոր»-ի անձնակազմից որեւէ մեկի բերման ենթարկվելու կամ ձերբակալվելու վերաբերյալ լուրերը չեն համապատասխանում իրականությանը 19/04/2024 15:27 Ինչքան էլ տարբեր ազատական հայացքներ կրող մարդիկ լինեն՝ ճղրտած շալվարներով և հետ սանրած մազերով, եվրոպական հայացքներով, դրանից ՀՀ անվտանգությունը չի շահելու. Զաքարյան (Տեսանյութ) 19/04/2024 15:23 Մի՛ շտապեք թաղել հույսը, մի՛ կասկածեք իմ ու մեր հավատքին. սա է ՀՀ-ի և ՌԴ-ի ապագայի երաշխիքը. Զատուլինի պատասխանը՝ Մանուկյանին 19/04/2024 15:16 ԱՄՆ Կոնգրեսում ամերիկյան իշխանություններից պահանջվել է հայության ապահով վերադարձ Արցախ 19/04/2024 15:14 Առերևույթ խոշտանգման դեպքով, փաստաբանի ահազանգի հիման վրա ՄԻՊ-ն արագ արձագանքման այց է կատարել 19/04/2024 15:12 G7-ը Հայաստանին և Ադրբեջանին հարաբերությունների հետագա կարգավորման կոչ է անում 19/04/2024 15:07 «Ինձ ճիշտ հասկացեք՝ կոչեր շատ են եղել, բայց ինչ-որ մեկին չեմ ֆիքսել, որ ասի՝ Արարատ Միրզոյանին պետք է սպանել». Միրզոյանի անվտանգության պետը ցուցմունք տվեց 19/04/2024 15:00 «Տնօրենը դպրոցում բիզնեսով է զբաղված, առևտուր է անում. դրա մասին բարձրաձայնել եմ ու դարձել եմ իր աչքի գրողը». ծնողը՝ Զովունիի դպրոցի տնօրենի մասին 19/04/2024 14:57 Նա իր ադեկվատությունը կորցրել է, բայց պետք է ներողություն խնդրի ինձ զրպարտելու համար. Շահվերդյանին սպառնացողը դերասան «Պոնչոն» է 19/04/2024 14:52 Պետությունը դեգրադացիայի մեջ է մտել. Վահե Հովհաննիսյան (Տեսանյութ) 19/04/2024 14:47 Հայաստանն ինքը չի կարող որոշել ՀԱՊԿ պատասխանատվության գոտին իր տարածքում. Լավրով 19/04/2024 14:41 Հայաստանն ամենաշատ օգուտն է ստանում ԵԱՏՄ-ից․ Սերգեյ Լավրով 19/04/2024 14:33 Լավրով. ԵՄ-ի և ԱՄՆ-ի՝ Հայաստանը Ռուսաստանից անջատելու գործողությունները «լկտի» և «անամոթ» են 19/04/2024 14:29 Ռուսաստանը Հայաստանին դաշնակից է համարում. Լավրով 19/04/2024 14:23 ԱԺ այցելած Երևանի Մուշեղ Գալշոյանի անվան թիվ 148 ավագ դպրոցի աշակերտների և ուսուցիչների հետ հանդիպել է պատգամավոր Տիգրան Պարսիլյանը 19/04/2024 14:11 Արցախ վերդառնալու շանս կա, բայց ոչ արագ. Բեգլարյան 19/04/2024 14:00 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար 19/04/2024 13:48 Ասում էին՝ «տեսնենք պուլսը աշխատում ա՞, եթե աշխատում ա՝ պտի սպանենք, մորթենք». դատարանում ցուցմունք տվեց Արարատ Միրզոյանի անվտանգության աշխատողը 19/04/2024 13:43 Փաշինյանն ընդունել է Գերմանական Վերականգնման վարկերի բանկի (KfW) պատվիրակության անդամներին 19/04/2024 13:40 Ես միայն աղոթում էի, որ ճակատագրի կրկնություն չլինի, որ եղբորս տղաները մեր պես անհայր չմեծանան (Mediahub.am) 19/04/2024 13:25 Մաքուր ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու մասին 19/04/2024 13:13 Միշտ ասում էր՝ ոնց գյուղացի եղել եմ, այդպես էլ կամ. Համո Սահյանի որդին՝ հոր մասին 19/04/2024 13:05 Սյունիքում տղամարդիկ ալկոհոլ են օգտագործել, հետո վիճել, մեկը սպանել է մյուսին, ապա դիակը այրել և թաղել իր այգում 19/04/2024 12:54 ԱՆ-ն հայտնել է, թե որ ծառայություններն են ՀՀ-ում ամբողջ բնակչության համար պետպատվերով 19/04/2024 12:51 Տաթևի վանքի շրջակայքում հիմնվում է պտղատու այգի՝ որպես զորակցություն Ռուբեն Վարդանյանի և գերեվարված հայրենակիցների 19/04/2024 12:45 Զովունու դպրոցի փոխտնօրենը հոգեբանական ճնշումներ է գործադրում 7-րդ դասարանի աշակերտուհու վրա (Aravot) 19/04/2024 12:40 Ստանիսլավսկու անվան ռուսական թատրոնի տնօրենը դիմել է ոստիկանություն և հայտնել, որ իր հասցեին սպառնալիքներ են հնչեցնում 19/04/2024 12:31 Վանաձորի «Հորովել» երգի-պարի անսամբլը Հ. Թումանյանի հոբելյանական տարվան նվիրված իր գարնանային համերգաշրջանը կամփոփի մայիսի 15-ին 19/04/2024 12:17 «Արմավիր» ՔԿՀ-ում խցերից հայտնաբերվել են բջջային հեռախոսներ և ներքին կանոնակարգի պահանջներին չհամապատասխանող այլ իրեր 19/04/2024 12:06 Ռուսաստանի իրավապահների կողմից հետախուզման մեջ գտնվող 28-ամյա Արմենին հայտնաբերել են Սևանում ու կալանավորել 19/04/2024 12:01 Պուտինին վստահում է հարցված ռուսաստանցիների 82%-ը 19/04/2024 11:58 Մարտին կասեցվել է 13 տնտեսվարող սուբյեկտի գործունեություն 19/04/2024 11:56 Քննիչն ասել է, որ ՔՊ-ի կողմից հնչեցված «ականջներդ ու լեզուդ կկտրեմ»-ը քաղաքական գնահատական է. Թովմասյան 19/04/2024 11:53 Կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին 19/04/2024 11:47 Ողբերգական դեպք՝ Երևանում. Կիևյան փողոցում հայտնաբերվել է տղամարդու մարմին 19/04/2024 11:43 Ադրբեջանը հիմնահատակ քանդել է Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին 19/04/2024 11:37 Տոնացույցում Հարկ վճարողի օր ունենալը նպատակ ունի արժևորելու կարևոր ռազմավարական առաքելությունը. Բադասյան 19/04/2024 11:34 Հայաստանի և Իրանի սահմանի չեզոք գոտում հայտնաբերվել է հինգ փաթեթ` մարիխուանայի նմանվող, դեղնականաչավուն չորացված բուսական զանգվածներով 19/04/2024 11:26 Իրանական ՀՕՊ համակարգերը ոչնչացրել են Թավրիզում հայտնված իսրայելական ԱԹՍ-ները. կասկած չկա, որ դրանք արձակվել են Ադրբեջանի կամ բռնազավթված Արցախի տարածքից 19/04/2024 11:20 Հիմա փորձի համար ժամը 4-ին գանք այստեղ, էլի արկղերը դրված են լինելու. Քաղաքապետարանի հերթական շրջայցը՝ փողոցային առևտուրը կանխելու համար (Տեսանյութ) 19/04/2024 11:10 Սեռով պայմանավորված կանանց թիրախավորումը տարածված է հասարակական բոլոր մակարդականերում․ ՀՀ ՄԻՊ 19/04/2024 11:08 Աքորի գյուղում պահեստ է հրդեհվել 19/04/2024 11:06 Մահվան ելքով վրաերթ՝ Երևանում․ 25-ամյա վարորդը «Hyundai»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին․ վերջինը տեղում մահացել է 19/04/2024 11:04 Քննարկվել են ՀՀ ոչ նյութական մշակութային ժառանգության՝ անհապաղ պաշտպանության կարիք ունեցող և կենսունակ արժեքների առաջարկները 19/04/2024 11:00 Կիպրոսի Ներկայացուցիչների պալատը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին 19/04/2024 10:57 Արդյո՞ք Բաքուն հրաժարվել է Սահմանադրությունը փոխելու պահանջից. ՀՀ ԱԳՆ-ի մեկնաբանությունը 19/04/2024 10:55 Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար 19/04/2024 10:38 Գազամատակարարման պլանային դադարեցումներ՝ Վանաձորում, Օձունում, Գյումրիում, Երևանում` ապրիլի 22-ին և 23-ին 19/04/2024 10:36 Կոտայքի Աղավնաձոր բնակավայրին հարող 1 հա հողամասը վերադարձվել է ՀՀ-ին 19/04/2024 10:28 Փաշինյանի վերջին այցը Տավուշ նպատակ ուներ «սրբագրելու» Ոսկեպար կատարած նախորդ այցի սխալները. Աբրահամյան 19/04/2024 10:16 «Եթե գոյաբանական մարտահրավերների առջեւ կանգնած երկրի ղեկավարը ժամանակ ունի զննել կախիչների որակը, թող ժամանակ գտնի նաեւ հրթիռները «զննելու» համար»․ Ի՞նչ է առաջարկում Տոնոյանը Փաշինյանին 19/04/2024 10:09 Լարսը բաց է, բայց ՀՀ-ում կան փակ ավտոճանապարհներ 19/04/2024 10:02 «Ժողովուրդ». «Գործ տալու» համար ստեղծված էլեկտրոնային համակարգի ծառայության վճարը կազմել է 46 մլն 236 հազար դրամ 19/04/2024 10:01 «Հրապարակ». Ով և ինչպես է կազմակերպելու Քաղաքացու օրը 19/04/2024 09:55 «Հրապարակ». Իր մտքում և վարքում արդեն իսկ ֆիքսել է, որ ճանապարհի այդ հատվածն ադրբեջանական է 19/04/2024 09:50 «Ժողովուրդ». Հիվանդանոցները չեղարկո՞ւմ են պետպատվերով ծառայությունները 19/04/2024 09:47 «Հրապարակ». Արդյո՞ք Փաշինյանը կմասնակցի Մոսկվայում կայանալիք միջոցառումներին, կմնա՞ շքերթին

Տվյալ բաժնի վերջին նյութերը