28/11/2014 16:49
Սուրիկ Խաչատրյան. Ստուգում է եղել, չեմ վիրահատվել
Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանն առողջական լուրջ խնդիրներ չունի, նա ուղղակի հետազոտման է ենթարկվել: Այս մասին Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Սուրիկ Խաչատրյանը:
Դիտարկմանը, թե երեկ լրատվամիջոցներում տարածվեց տեղեկատվություն, թե Ձեզ տեղափոխել են «Մալաթիա» բժշկական կենտրոն՝ վիրահատելու նպատակով, նա պատասխանեց.
«Նման բան չկա, ուղղակի ստուգում է եղել, չեմ վիրահատվել, ամեն ինչ նորմալ է: Հիմա մտածում եմ, որ լրատվամիջոցների պատճառով հիվանդանոցների կողքով պետք է չանցնեմ»:
Հիշեցնենք, որ երեկ տեղեկություններ տարածվեցին, որ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանին (Լիսկա) տեղափոխել են «Մալաթիա» բժշկական կենտրոն՝ վիրահատելու նպատակով:
Aysor.am-ին բժշկական կենտրոնից տեղեկացրել էին, որ Սյունիքի մարզպետն իսկապես եղել է կենտրոնում, բայց հիմա այնտեղ չէ: